Հակառակորդի դիպուկահարի գնդակից զոհվել է ՊԲ զինծառայող

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, Արցախի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի դիպուկահարի կրակից զոհվել է ՊԲ զինծառայող, 1995 թ. ծնված Կարեն Արմենի Գրիգորյանը: Այս մասին հայտնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Հաղորդագրությունում նաև նշվում է, որ թշնամին շարունակում է զենիթային կայանքներից և ականանետերից հրետակոծել ՊԲ մարտական դիրքերը: Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի 11-ին և լույս 12-ի գիշերը հայ-ադրբեջանական շփման գծի արցախյան հատվածում թշնամին կրակել է ավելի քան 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով, ինչպես նաև 60 մմ (11 արկ), 82 մմ (66 արկ), 120 մմ (14 արկ) ականանետերով և ԱԳՍ-17 (16 արկ) տիպի նռնականետով հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1100 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (35 կրակոց):

Պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին, ինչպես նաև հայտարարում, որ հակառակորդի գործողությունները անպատիժ չեն մնալու:

One response to “Հակառակորդի դիպուկահարի գնդակից զոհվել է ՊԲ զինծառայող

  1. Pingback: Թշնամու դիպուկահարի կրակից զոհված ՊԲ զինծառայողը հետմահու պարգևատրվել է | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *