Փետրվարի 28-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ։
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին նկատել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր։
Ցավոք, ծավալված մարտերի ժամանակ զոհվել են զինծառայողներ, 1979թ. ծնված Արտակ Սեդրակի Աղեկյանը և 1995թ. ծնված Հայկ Գրիգորի Բարոյանը։
Պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։
Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։ Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 22-28 փետրվարի, 2015 | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են մարտական կորստի մասին | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է զինված ուժերում ունեցած ևս մեկ կորստի մասին | Ռազմ.info
Pingback: Բակո Սահակյանը պարգևատրել է զոհված զինծառայողներին | Ռազմ.info
Pingback: Հայկական բանակի կորուստները 2015-ի փետրվարին. Ռազմինֆո | Ռազմ.info