Փետրվարի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է հինգերորդ բանակային զորամիավորման զորամասերում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը։
Սեյրան Օհանյանը հետևել է ծառայության կազմակերպման ընթացքին, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությանն ու զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, շարային և ֆիզիկական պատրաստության մարզումներին։
Զորամիավորման ստորաբաժանումներից մեկում Սեյրան Օհանյանը ստուգել է զորանոցային պայմանները, հետևել է հասարակական-պետական պատրաստվածության դասաժամի ընթացքին։
Զրուցելով զինծառայողների հետ` պաշտպանության նախարարը ծանոթացել է անձնակազմի պատրաստվածությանն ու բարոյահոգեբանական մթնոլորտին, հետաքրքրվել է պարապմունքների անցկացման ժամանակացույցով, զինվորների պարտականությունների իմացությամբ։
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 22-28 փետրվարի, 2015 | Ռազմ.info