Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրերով Արցախի սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար զինծառայողներ Արտակ Աղեկյանը և Հայկ Բարոյանը պարգևատրվել են «Մարտական ծառայության» մեդալով: Այս մասին տեղեկացնում է Արցախի ղեկավարի կայքը:
Հիշեցնենք, որ զինծառայողները զոհվել էին փետրվարի 28-ին՝ ՊԲ հյուսիսարևելյան ուղղության մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձի ժամանակ:
Հայկական առաջապահ ստորաբաժանումները նկատել էին հակառակորդի հատուկջոկատայիններին, կորուստներ պատճառելով, հետ էին շպրտել ադրբեջանցի հատուկջոկատայիններին, սակայն մարտի ժամանակ զոհվել էին զինծառայողներ, 1979թ. ծնված Արտակ Սեդրակի Աղեկյանը և 1995թ. ծնված Հայկ Գրիգորի Բարոյանը։
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 22-28 փետրվարի, 2015 | Ռազմ.info