ՊԲ մարտական հենակետում զինծառայող է մահացել • Հակառակորդի դիվերսիայի պատճառով ՊԲ երկու զինծառայող է զոհվել • Ազգային ժողովն ընդունել է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքը • Սեյրան Օհանյանն այցելել է 3-րդ և 5-րդ բանակային կորպուսների զորամասեր • ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ է նշանակվել • Զինծառայությունից խուսափած անձինք տույժ վճարելով կազատվեն պատասխանատվությունից • Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսչին • ԱՄՆ-ում ներկայացվել են ՀՀ ՊՆ բարեվարքության ամրապնդման աշխատանքները
• Փետրվարի 27-ին ՊԲ մարտական հենակետերից մեկում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ալբերտ Սաֆարյանը: Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգով ինքն իրեն մահացու հրազենային վնասվածք է հասցրել ստորին ծնոտի շրջանում: Հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով։
• Փետրվարի 28-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղության մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ։ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին նկատել են հակառակորդին և վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր։ Ծավալված մարտերի ժամանակ զոհվել են զինծառայողներ Արտակ Աղեկյանը և Հայկ Բարոյանը։ Մարտի 2-ին Բակո Սահակյանը զոհված զինծառայողներին պարգևատրել է «Մարտական ծառայության» մեդալներով:
• ՀՀ Ազգային ժողովում փետրվարի 23-ին 90 կողմ (0 դեմ, 2 ձեռնպահ) ձայներով երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքը, որը կարգավորում է Հայաստանում ռազմական արդյունաբերության ոլորտի գործունեությունը:
• ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 24-ին աշխատանքային այցով եղել է ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային զորամիավորման ենթակա մի շարք զորամասերում:
• Փետրվարի 28-ին նախարար Օհանյանն աշխատանքային այցով եղել է նաև 5-րդ բանակային կորպուսի զորամասերում։ Նախարարը հետևել է ծառայության կազմակերպման ընթացքին։
• ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 27-ին ստորագրել է հրամանագիր, որով ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ է նշանակել Դավիթ Վիրաբյանին:
• ՀՀ կառավարությունը փետրվարի 26-ին հավանություն է տվել օրենքի նախագծին, որով նախատեսվում է դիմել Ազգային ժողովին՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու համար: Նոր օրենի ընդունման դեպքում ծառայությունից խուսափած անձինք, որոնց 27 տարեկանը լրացել է, կկարողանան գումար վճարել ու խուսափել քրեական պատասխանատվությունից։
• Արցախի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 24-ին ընդունել է ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին: Քննարկվել են բանակաշինությանը ոլորտին վերաբերող հարցեր:
• ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 23-ից 25-ը ԱՄՆ-ում մասնակցել է Բարեվարքության ամրապնդման թեմայով համաժողովին ու ներկայացրել այդ ոլորտում ՀՀ ՊՆ կատարած աշխատանքները։
Ռազմաշաբաթը նաև՝
Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 22-28 փետրվարի, 2015 | Ռազմ.info