[Լրացված] Հակառակորդի գնդակից զոհվել է ՊԲ պայմանագրային զինծառայող

Դեկտեմբերի 11-ին` ժամը 8:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի գնդակից զոհվել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Վարդան Արթուրի Վարդանյանը:

Այս մասին հայտնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնումզոհված զինծառայողի ընտանիքի անդամներին,հարազատներին և ծառայակիցներին:

Լրացում. հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Վարդան Արթուրի Վարդանյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն: Հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը:

3 responses to “[Լրացված] Հակառակորդի գնդակից զոհվել է ՊԲ պայմանագրային զինծառայող

  1. Pingback: Հակառակորդի գնդակից զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է | Ռազմ.info

  2. Pingback: Հայկական զինուժի կորուստները 2015-ի դեկտեմբերին. Ռազմինֆո | Ռազմ.info

  3. Pingback: Բանակի օրվա առթիվ նախագահ Սարգսյանը պարգևատրել է 100-ից ավելի զինծառայողների | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *