Դեկտեմբերի 10-ին թուրքական TAI ընկերությունը դեռևս նախագծման փուլում գտնվող թեթև բազմանպատակային ուղղաթիռի շարժիչների գնման համար պայմանագիր է ստորագրել Rolls-Royce և Honeywell International ընկերությունների համատեղ LHTEC ձեռնարկության հետ։ Այս մասին դեկտեմբերի 10-ին հայտնում է բրիտանական Rolls-Royce ընկերության կայքը։

LHTEC ընկերության արտադրության CTS800 գազատուրբինային շարժիչ
Թուրքական ավիաշինական TAI ընկերությունը դեռևս 2015-ի հունիսին Փարիզի միջազգային ավիացուցահանդեսի ժամանակ 2013-ից սկսված TLUH ծրագրի շրջանակներում համաձայնագիր էր կնքել LHTEC ընկերության հետ, որով նախատեսում է թուրքական 5-տոննայանոց և 2 շարժիչով ապագա ուղղաթիռի համար ձեռք բերել ընկերության արտադրած CTS800-4AT գազատուրբինային շարժիչներ։
Ուղղաթիռի շարժիչը լինելու է նույն մոդելի, որն այժմ օգտագործվում է թուրք-իտալական համատեղ արտադրության T-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռների համար։ Բացի «Աթաքից», այն տեղադրված է նաև «Բոինգ» (Boeing) և «Սիկորսկի» (Sikorsky) ընկերությունների համատեղ արտադրության RAH-66 Comanche բազմանպատակային հետախուզական-հարվածային ուղղաթիռի և բրիտանա-իտալական AgustaWestland AW159 Wildcat մարտական հականավային ուղղաթիռների վրա։
Շարժիչները համալրված են էլեկտրոնաթվային ամբողջական ղեկավարման համակարգով։ Գազատուրբիններով աշխատող դիզելային շարժիչների հզորությունը 1360-ից 1700 ձիաուժ է։

T-129 ATAK. Թուրքիայի զինված ուժեր