Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի զորամասերից մեկի զինծառայող Վարդան Վարդանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Այս մասին տեղեկացնում է Արցախի ղեկավարի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի գնդակից զոհվել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Վարդան Արթուրի Վարդանյանը:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 6 – 12 դեկտեմբերի, 2015 | Ռազմ.info