Հակառակորդի գնդակից Արցախում զինծառայող է զոհվել

Այսօր՝ փետրվարի 5-ին ժամը 16:15-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի գնդակից զոհվել է զինծառայող, 1990թ. ծնված Շեքսպիր Մխիթարի Հակոբյանը, հայտնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրությունում նշվում է, որ փետրվարի 4-ի լույսի 5-ի գիշերն ու ողջ օրվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, որոնց արդյունքում հակառակորդը ևս կրել է կորուստներ: Միջադեպի հետ կապված այլ մանրամասները ներկայումս ճշտվում են։

2 responses to “Հակառակորդի գնդակից Արցախում զինծառայող է զոհվել

  1. Pingback: Շեքսպիր Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով | Ռազմ.info

  2. Pingback: Հայկական բանակի կորուստները 2015-ի փետրվարին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *