Մեկ շաբաթում՝2 վիրավոր Ադրբեջանի ԶՈւ-ում։ 4 ադրբեջանցի զինյալներ սպանվել են Աֆղանստանում, 5-ը՝ Սիրիայում։ Հետ է կանչվել Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդի օգնականը։ Զաքիր Հասանովն այցելել է Հայաստանի հետ սահմանամերձ զորամասեր։

Ադրբեջանի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության ուժերի նախկին հրամանատար, գեներալ Ռաիլ Ռզաև
-Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 20-ամյա Զամին Մալիք օղլու Մամեդովը, խախտելով անվտանգության կանոնները, իրեն ամրակցված ինքնաձիգից կրակել ու վիրավորել է 20-ամյա ծառայակից Էլնուր Սահիբ օղլու Ահմեդովին։
-Փետրվարի 13-ին հայտնի է դարձել, որ Նախիջևանի զորամասերից մեկի զինծառայող, լեյտենանտ Էմին Հումատովը նախնական վարկածով զենքի հետ անզգույշ վարմունքի հետևանքով կրակել և վիրավորել է ծառայակից, ավագ լեյտենանտ Սամիր Մամեդովին։
-Փետրվարի 6-ին ադրբեջանական մամուլում հրապարակվել էին 8 ադրբեջանցիների անուններ, որոնք Սիրիայում ենթադրաբար սպանվել էին Բաշար Ասադի հակառակորդների դեմ մարտերում։ Փետրվարի 10-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հերքել է այս լուրը։
” Փետրվարի 10-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Շեքիի շրջանի 36-ամյա բնակիչ, Աֆղանստանի զինյալների խմբավորումներից մեկին անդամակցած Ազեր Յուսուբովը սպանվել է Աֆղանստանի կառավարական զորքերի հետ բախումներում։
-Սումգայիթի 36-ամյա բնակիչ Իմրան Գասիմովը ևս, լինելով միջազգային հետախուզման մեջ, սպանվել է Աֆղանստանում:
-Փետրվարի 13-ին հաղորդվել է Ֆիզուլու շրջանից սերող 39-ամյա Մուշվիգ Բայրամովի՝ Աֆղանստանում սպանվելու մասին:
-Փետրվարի 14-ին հայտնի է դարձել Բաքվի 46-ամյա բնակիչ Աքիֆ Օսմանովի՝ Աֆղանստանում զինված խմբավորումներին անդամակցելու ու սպանվելու մասին:
-Ադրբեջանական լրատվակայքերը փետրվարի 14-ին հաղորդում են Սիրիայում սպանված ևս 5 ադրբեջանցի զինյալների անուններ, որոնք սերում են Սումգայիթ քաղաքից։
-Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ ադրբեջանական մամուլի համաձայն՝ Սիրիայում «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման շարքերում կռվող ադրբեջանցիները գրավել են նավթային հանքերից մեկը։
-Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ փետրվարի 14-ին Ադրբեջանի ԱԻՆ ստորաբաժանումների մասնակցությամբ դեսպանատան շենքում հակահրդեհային վարժանքներ են անցկացվել:
-Փետրվարի 12-ին հայտնի է դարձել, որ դեռևս 2012-ին Թուրքիայում Ադրբեջանի զինված ուժերի կցորդի օգնական նշանակված Վուգար Մեհդիևին հետ են կանչել։ Նա Ադրբեջանի պաշտպանության նախարարի՝ վերջերս պաշտոնից հեռացված տեղակալ, գեներալ-մայոր Ալթայ Մեհդիևի որդին է։
-2014-ի փետրվարի 11-ին լրացավ Ադրբեջանի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության ուժերի նախկին հրամանատար, գեներալ Ռաիլ Ռզաևի սպանության 5 տարին։ Մինչ օրս պաշտոնական Բաքուն սպանության իրական մեղավորներին և հանգամանքները չի բացահայտել։
-Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը փետրվարի 7-ին կրկին այցելել է առաջնագծի հատվածի զորամասեր՝ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդին Սադիգովի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ:
Ռազմաշաբաթը նաև՝