Փետրվարի 10-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Շեքիի շրջանի 36-ամյա բնակիչ, Աֆղանստանի զինյալների խմբավորումներից մեկին անդամակցած Ազեր Յուսուբովը սպանվել է Աֆղանստանի կառավարական զորքերի հետ բախումներում։
Ադրբեջանական լրատվակայքերի փոխանցմամբ՝ Յուսուբովը հայտնի է եղել «Սեյֆուդին» մականվամբ։ Նրա լուսանկարը, ինչպես և նրա մասին կենսագրական տվյալներ են հրապարակվել Ինտերպոլի պաշտոնական կայքում, ինչը վկայում է, որ զինյալը միջազգային հետախուզության մեջ էր։
Ըստ Ինտերպոլի կայքի՝ նա մեղադրվում էր զինված խմբավորումների կազմավորմանը նպաստելու և նյութական ու ռազմական օգնություն ցույց տալու համար։