Բաքվում Ֆրանսիայի դեսպանատանն ԱԻՆ վարժանքներ են նախատեսված

Փետրվարի 13-ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ փետրվարի 14-ին Ադրբեջանի ԱԻՆ ստորաբաժանումների մասնակցությամբ դեսպանատան շենքում հակահրդեհային վարժանքներ են նախատեսված։

Ըստ հաղորդագրության՝ վարժանքների նպատակն է ԱԻՆ աշխատակիցների հմտությունների զարգացումը հրդեհի ժամանակ քաղաքացիական անձանց անվտանգ դուրս բերելու, հրշեջների՝ շրջակայքի համար հնարավորինս անվնաս ու անվտանգ հրդեհը մարելու շրջանակներում։

Բացի այդ, նախատեսված են վարժանքներ արտակարգ իրավիճակներում դեսպանատան աշխատակիցներին կարճ ժամանակում տարհանելու նախապես գրված սցենարով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *