Ադրբեջանում զինծառայող է վիրավորվել

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 20-ամյա Զամին Մալիք օղլու Մամեդովը, խախտելով անվտանգության կանոնները, իրեն ամրակցված ինքնաձիգից կրակել ու վիրավորել է 20-ամյա ծառայակից Էլնուր Սահիբ օղլու Ահմեդովին։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատում է լուրը, սակայն չի նշում՝ որ շրջանի զորամասում և երբ է արձանագրվել միջադեպը։

Հայտնի է միայն, որ փաստի առնչությամբ արդեն հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն։

Տուժած Ահմեդովը զորակոչվել էր Թովուզի, իսկ Մամեդովը՝ Ղուբայի շրջանից։

One response to “Ադրբեջանում զինծառայող է վիրավորվել

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *