Ադրբեջանը հայտնում է Սիրիայում սպանված իր ևս 5 զինյալի մասին

Ադրբեջանական լրատվակայքերը փետրվարի 14-ին հաղորդում են Սիրիայում սպանված ևս 5 ադրբեջանցի զինյալների անուններ, որոնք սերում են Սումգայիթ քաղաքից։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, հղում կատարելով «մոջահեդների» կայքերին ու չնշելով դրանց անունները, Հանզալա Սումգայիթլի, Աբդուլ Վահիդ Սումգայիթլի, Աբդուլմալիք Սումգայիթլի, Ադու Դավիդ Սումգայիթլի և Աբդու Ռազաք անուններով ադրբեջանցի զինյալները սպանվել են Բաշար Ասադի կողմնակիցների դեմ մարտերում։

ադրբեջանցի զինյալ Աբդու Ռազզաք

ադրբեջանցի զինյալ Աբդու Ռազզաք

Նկատենք, որ կայքի չի հիշատակում՝ երբ և ինչ պայմաններում են սպանվել այս զինյալները և որ խմբավորման շարքերում են մարտնչել։ Միայն շեշտվում է, որ սպանված 5 զինյալներն էլ Սումգայիթի բնակիչներ էին։

Նյութին կցված են միայն 3 լուսանկարներ, որոնց աղբյուրն այս պահի դրությամբ հայտնի չէ։

Սումգայիթից սերող ադրբեջանցի զինյալներ

Սումգայիթից սերող ադրբեջանցի զինյալներ

Սումգայիթից սերող ադրբեջանցի զինյալներ

Սումգայիթից սերող ադրբեջանցի զինյալներ

Հավելենք նաև, որ 2013-ի կեսերից մինչ օրս ադրբեջանական մամուլը լուրեր է հաղորդում Սիրիայի ծայրահեղ իսլամիստական խմբավորումների շարքերում մարտնչող ադրբեջանցի զինյալների սպանության մասին՝ հրապարակելով նրանց լուսանկարները։

Ադրբեջանցի զինյալների՝ Սիրիայում կռվելու և սպանվելու խնդիրն արդեն իսկ դուրս է եկել զուտ սիրիական հակամարտությանը միջամտելու շրջանակներից՝ վերհանելով Ադրբեջանում ծայրահեղ իսլամիստական կազմակերպությունների պառակտիչ գործունեությունը, ինչի վկայությունը իսլամիստական երկուխմբավորումներիսպառնալիքներնեն՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին։

Ուշագրավ է, որ նույնիսկ այս պարագայում Ադրբեջանի ԱԳՆ-ն չի շտապում հաստատել, որ սպանված զինյալներն ադրբեջանցիներ են, ամեն ամիս խոստանում է հետաքննություն անցկացնել և պարզել սպանվածների ինքնությունը։ Մինչ այժմ չկա թեկուզ մոտավոր վիճակագրություն, թե Սիրիայում քանի ադրբեջանցի է մարտնչում, որ խմբավորումների շարքերում, քանիսն են սպանվել, քանիսը՝ հետ վերադարձել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *