Աֆղանստանում սպանվել է հերթական ադրբեջանցի զինյալը

2014-ի փետրվարի սկզբից ի վեր Ադրբեջանը հայտնում է ոչ միայն Սիրիայում, այլև Աֆղանստանում իր քաղաքացի զինյալների կորստի մասին։ Ընդ որում, մեզ հայտնի, Աֆղանստանում սպանված այդ 4 քաղաքացիների նկատմամբ էլ միջազգային հետախուզություն էր հայտարարված։

Բաքվի 46-ամյա բնակիչ Աքիֆ Օսմանով

Բաքվի 46-ամյա բնակիչ Աքիֆ Օսմանով

Ինչպես հետևում է Ինտերպոլի պաշտոնական կայքից, Բաքվի 46-ամյա բնակիչ Աքիֆ Օսմանովը տիրապետել է ադրբեջաներեն, ռուսերեն, փուշթու (Աֆղանստանի պետական լեզուներից մեկը) լեզուներին, մեղադրվում է Ադրբեջանի սահմաններից դուրս զինված խմբավորումների կազմավորմանը մասնակցելու և նրանց ֆինանսական ու ռազմական օգնություն ցուցաբերելու համար։

Ադրբեջանական մամուլի համաձայն՝ նա սպանվել է Աֆղանստանի կառավարական ուժերի դեմ պայքարում։

Նկատենք, որ Ինտերպոլի կայքում զինյալի սպանվելու վերաբերյալ որևէ տեղեկություն չկա, անհասկանալի է՝ ինչ աղբյուրի հիման վրա է ադրբեջանական մամուլը հաղորդում զինյալի սպանության մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *