Ռազմաշաբաթ. Թուրքիա. փետրվարի 9-15

Բոինգը խոստանում է մինչ 2015-ը Թուրքիային փոխանցել AEW&C-ները, ռուսաստանցի տեսուչները՝ Թուրքիայի երկնքում, թուրք-ինդոնեզական տանկի մասին խոսակցություններ, հանդիպում Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբում և այլն։

” Բոինգ ընկերությունը պատրաստվում է մինչ 2015 թվականն ավարտել Թուրքիային վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերի (AEW&C) հանձնումը։ Օրերս Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերը երկար ձգձգումներից հետո ստացել էին առաջին ինքնաթիռը, իսկ մնացած երեք, դատելով Բոինգի հաղորդագրությունից, թուրքերին է փոխանցվելու մինչ 2015 թվականը։

” Ռուսաստանի զինված ուժերի տեսչական խումբը փետրվարի 10-ից 14-ը Թուրքիայում դիտորդական թռիչքներ է իրականացրել Բաց երկնքի մասին պայմանագրի շրջանակներում։ Դիտորդական թռիչքն իրականացվեծ է Դիարբեքիրի ավիաբազայից ռուսաստանյան Ան-30Բ ինքնաթիռով։ Դիտորդական թռիչքի ժամանակ ռուսաստանյան խմբին կմիանան նաև Թուրքիայի ներկայացուցիչները։

” Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ փետրվարի 10-ին Սիրիայի ռազմաօդային ուժերի Սու-24 ռմբակոծիչը թուրք-սիրիական սահմանի հարևանությամբ թռիչքներ է իրականացրել՝ չհատելով Թուրքիայի օդային սահմանը։  Թուրքիան անմիջապես օդ է բարձրացրել 2 F-16 կործանիչ, որոնք թռիչքներ են իրականացրել թուրքական Հաթայ (Ալեքսանդրեթ) նահանգի տարածքում։ Երբ սիրիական ինքնաթիռը հեռացել է սահմանային գոտուց, թուրքական կործանիչներն իջեցվել են։ Լուրջ միջադեպեր չեն արձանագրվել։

” Թուրքիայի ու Ինդոնեզիայի կառավարությունները պայմանագիր են ստորագրել, որով նախատեսում են համատեղ նոր թեթև տանկ ստեղծել։ Երկու երկրները նախատեսում են տանկը նախագծել Ինդոնեզիայի սպառազինությանը հանձնելու համար։ Նոր տանկի նախագծման աշխատանքները կկատարեն թուրքական FNSS Savunma Sistemieri ու ինդոնեզական PT Pindad ընկերությունները։

” Անկարայում անցկացվել է Թուրքիայի, Աֆղանստանի և Պակիստանի միջև ութերորդ եռակողմ հանդիպումը, որի շրջանակներում հանդիպել են նաև այդ երկրների պաշտպանական գերատեսչությունների և զինված ուժերի ներկայացուցիչները։

http://www.youtube.com/watch?v=vV5CfYSecJ4

Ռազմաշաբաթները նաև

Հայաստանում

Ադրբեջանում

Վրաստանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *