Ադրբեջանի ուժային կառույցների կորուստները 2019թ. հուլիս–սեպտեմբեր ամիսներին. Razm.info

2019թ․ հուլիս–սեպտեմբեր ամիսներն Ադրբեջանի ուժային կառույցներում առանձնանում են դժբախտ պատահարներով։ Հուլիսի 1-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ բաց աղբյուրներից Ռազմինֆոյին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 23 կորստի մասին։ Դրանցից 1-ը մարտական է, 18-ը՝ ոչ մարտական, իսկ 4-ի մահվան պատճառներն անհայտ են։

Հուլիս.

Հուլիսի 6-ին Ադրբեջանի Աղստաֆայի շրջանի տանկային զորամասում զինծառայողի ձեռքից ընկել էր տանկային արկի լիցքը, որի պայթյունից երկու զինծառայող տեղում մահացել էր, ինը՝ վիրավորվել։ Վիրավորներից մեկը մահացավ հիվանդանոցում հուլիսի 13-ին։

Մահացել են՝

  • Ենթասպա Աղալարով Ամիդդին Շահմալը օղլուն (Ağalarov Amiddin Şahmalı oğlu);
  • Կրտսեր սերժանտ Սալահով Սամիր Չինգիզ օղլուն (Salahov Samir Çingiz oğlu);
  • Ենթասպա Մամմադով Նուրլան Ռահիմ օղլուն (Nurlan Rəhim oğlu Məmmədov):

Հուլիսի 13-ին մահացած ենթասպա Նուրլան Ռահիմ օղլու Մամմեդովը (Nurlan Rəhim oğlu Məmmədov)
Հուլիսի 13-ին մահացած ենթասպա Նուրլան Ռահիմ օղլու Մամմեդովը (Nurlan Rəhim oğlu Məmmədov)

Հուլիսի 7-ին գլխին ստացած հրազենային վնասվածքից սպանվել էր Ադրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառայող 2001թ. ծնված Ռուսին Ռաուֆ օղլու Ահադովը (Rusin Rauf oğlu Əhədov)։ Ավելի ուշ բաց աղբյուրներից հայտնի դարձավ, որ Ահադովը ինքնասպան էր եղել։

Ռուսին Ռաուֆ օղլու Ահադովը (Rusin Rauf oğlu Əhədov)
Ռուսին Ռաուֆ օղլու Ահադովը (Rusin Rauf oğlu Əhədov)

Հուլիսի 15-ին անհայտ պայմաններում մահացել էր Ադրբեջանի ԶՈւ ավագ լեյտենանտ Ղազիև Կամիլ Զաուր օղլուն (Qaziyev Kamil Zaur oğlu), սակայն այս կորստի մասին չէին հայտնել արբեջանական թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական աղբյուրներում։

Ռազմինֆոյին Ղազիևի մասին հայտնի դարձավ, երբ Բաքվի երկրորդ «Պատվո ծառուղու» (II Fəxri xiyabanı) լուսանկարներից մեկում տեսանք նրա գերեզմանաքարը։ Այնտեղ սովորաբար հուղարկավորվում են Ադրբեջանի ԶՈւ այն զինծառայողները, որոնք մահացել են ռազմական գործողություններում կամ զինված ուժերում մեծ ներդրում են ունեցել։ Ղազիևը մահվան հանգամանքները պարզել չհաջողվեց։

Զինծառայող Ղազիև Կամիլ Զաուր օղլուի գերեզմանաքարը
Զինծառայող Ղազիև Կամիլ Զաուր օղլուի գերեզմանաքարը

Հուլիսի 24-ի գիշերը՝ ժամը 22։00-ի մոտակայքում, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռը Կասպից ծովում կործանվեց։ Օդաչուն՝ Ռեշադ Սալադդին օղլու Աթաքիշիևը (Rəşad Saləddin oğlu Atakişiyev) մահացավ, թեպետ նրա դին հայտնաբերեցին միայն օգոստոսի 20-ին։

Հուլիսի 24-ին վթարի ենթարկված ադրբեջանական ՄիԳ-29 կործանիչի օդաչու փոխգնդապետ Ռեշադ Աթաքիշիևը
Հուլիսի 24-ին վթարի ենթարկված ադրբեջանական ՄիԳ-29 կործանիչի օդաչու փոխգնդապետ Ռեշադ Աթաքիշիևը

Հուլիսի 26-ին Ադրբեջանի Թարթառի շրջանում հուղարկավորվեց Ադրբեջանի ԶՈւ սպա, ավագ լեյտենանտ 1994թ․ ծնված Քամրան Էլչին օղլու Ալիևն է (Kamran Elçin oğlu Əliyev)։ Տարբեր աղբյուրների տվյալներով՝ Քամրանը կա՛մ ինքնասպան էր եղել, կա՛մ սպանվել էր ծառայակցի կողմից։ Ցանկացած դեպքում՝ կորուստը ոչ մարտական է։

Հուլիսի 26-ին Ադրբեջանի ԶՈւ 1998թ․ ծնված շարքային զինծառայող Ռամիլ Ֆազիլ օղլու Ջալիլովը (Ramil Fazil oğlu Cəlilov) Աղդամի զորամասերից մեկում ծառայության ժամանակ մահացել էր էլեկտրահարումից։

Հուլիսի 26-ին էլեկտրահարումից մահացած ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Ֆազիլ օղլու Ջալիլովը (Ramil Fazil oğlu Cəlilov)
Հուլիսի 26-ին էլեկտրահարումից մահացած ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Ֆազիլ օղլու Ջալիլովը (Ramil Fazil oğlu Cəlilov)

Հուլիսի 27-ին Ադրբեջանի Թարթառի շրջանի զորամասերից մեկում ծառայող 1975թ․ ծնված ավագ ենթասպա Զաուր Ռամիզ օղլու Խասմամմեդովը (Zaur Ramiz oğlu Xasməmmədov) մահացել էր սրտի կաթվածից։

Հուլիսի 27-ին սրտի կաթվածից մահացած ադրբեջանցի զինծառայող Զաուր Ռամիզ օղլու Խասմամմեդովը (Zaur Ramiz oğlu Xasməmmədov)
Հուլիսի 27-ին սրտի կաթվածից մահացած ադրբեջանցի զինծառայող Զաուր Ռամիզ օղլու Խասմամմեդովը (Zaur Ramiz oğlu Xasməmmədov)

Օգոստոս.

Օգոստոսի 5-ին Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանի Բուրովար գյուղում հուղարկավորել էին նույն գյուղի բնակիչ, Ադրբեջանի ԶՈւ զինծառայող 2000թ. ծնված Էլդենիզ Ֆիքրեթ օղլու Ալիևի (Eldəniz Fikrət oğlu Əliyev) դին: Դատելով զինծառայողի հուղարկավորման լուսանկարներից, կարելի էր ենթադրել, որ կորուստը ոչ մարտական է։ Ավելի ուշ՝ սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերը նշում էին, որ Ալիևն ինքնասպան է եղել։

Ադրբեջանցի զինծառայող Էլդենիզ Ֆիքրեթ օղլու Ալիևը (Eldəniz Fikrət oğlu Əliyev), ըստ՝ «Մեյդան» հեռուստաընկերության
Ադրբեջանցի զինծառայող Էլդենիզ Ֆիքրեթ օղլու Ալիևը (Eldəniz Fikrət oğlu Əliyev), ըստ՝ «Մեյդան» հեռուստաընկերության

Օգոստոսի 8-ին, ժամը 01։30-ին Նախիջևանի Ջուլֆայի շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերից մեկում զինծառայողներից մեկը զենքի հետ անզգույշ վարմունքի պատճառով սպանել և վիրավորել էր իր երկու ծառայակցին․ պայմանագրային զինծառայող, 1985թ․ ծնված Վյուսալ Նիզամի օղլու Յուսիֆովը (Vüsal Nizami oğlu Yusifov) աչքին ստացած գնդակից մահացել էր, ավագ լեյտենանտ Մուսա Իբրահիմովը (Musa İbrahimov)՝ վիրավորվել։

Օգոստոսի 8-ին սպանված ադրբեջանցի զինծառայող Վյուսալ Նիզամի օղլու Յուսիֆովը (Vüsal Nizami oğlu Yusifov) (ձախից) և վիրավորված ավագ լեյտենանտ Մուսա Իբրահիմովը (Musa İbrahimov)
Օգոստոսի 8-ին սպանված ադրբեջանցի զինծառայող Վյուսալ Նիզամի օղլու Յուսիֆովը (Vüsal Nizami oğlu Yusifov) (ձախից) և վիրավորված ավագ լեյտենանտ Մուսա Իբրահիմովը (Musa İbrahimov)

Օգոստոսի 14-ի երեկոյան Ադրբեջանի Հաջըգաբուլի շրջանի Գըզըլբուրուն գյուղի բնակիչ, Ադրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառայող Գաչաև Միքայիլ Ֆեյրուզ օղլուի (Qaçayev Mikayıl Feyruz oğlu) ընտանիքին հայտնել են, թե վերջինս նույն օրը առավոտյան զորամասում ինքնասպան է եղել, թեպետ նրա ընտանիքը չէր հավատում այդ վարկածին։

Օգոստոսի 14-ին մահացած ադրբեջանցի զինծառայող Գաչաև Միքայիլ Ֆեյրուզ օղլուն (Qaçayev Mikayıl Feyruz oğlu) (ձախից)
Օգոստոսի 14-ին մահացած ադրբեջանցի զինծառայող Գաչաև Միքայիլ Ֆեյրուզ օղլուն (Qaçayev Mikayıl Feyruz oğlu) (ձախից)

Սեպտեմբեր.

Սեպտեմբերի 18-ին ոչ մարտական, սակայն անհայտ պայմաններում մահացել էր Ադրբեջանի Պետական սահմանապահ զորքերի Աղստաֆայի շրջանում տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, Ջալիլաբադ շրջանի Սոյուդլյու գյուղի բնակիչ, 2000թ․ ծնված Հյուսեյնով Սանան Աֆեթ օղլուն (Hüseynov Sənan Afət oğlu)։ Մահվանից առաջ Հյուսեյնովը չորս օր կոմայի մեջ է եղել։

Սեպտեմբերի 18-ին մահացած Հյուսեյնով Սանան Աֆեթ օղլուն (Hüseynov Sənan Afət oğlu)
Սեպտեմբերի 18-ին մահացած Հյուսեյնով Սանան Աֆեթ օղլուն (Hüseynov Sənan Afət oğlu)

Սեպտեմբերի 20-ի գիշերն անհայտ պայմաններում մահացել էր Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող Մամմադով Էլյարբեյ Բեյգալը օղլուն (Məmmədov Elyarbəy Beyqalı oğlu), որի մասին այլ տվյալներ հայտնի չեն։

Սեպտեմբերի 22-ին Նախիջևանի զորամասերից մեկում մահացել էր Ադրբեջանի ՊՍԾ զինծառայող, Բաքվի Սաբունչու շրջանի բնակիչ Նահիդ Ջամիլ օղլու Գարաևը (Nahid Cəmil oğlu Qarayev): Նշվում էր, որ Գարաևի վրա մեքենա էր ընկել, սակայն դեպքի մանրամասները չէր հաղորդվում։

Սեպտեմբերի 22-ին ժամը 16:15-ի սահմաններում, ՊԲ առաջնագծի հարավ-արևելյան դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ, որը կանխվել է։ Ձախողված դիվերսիայի ընթացքում սպանվել էր ադրբեջանցի զինծառայող Աբդուլռահմանով Ռամին Շյովքեթ օղլուն (Abdulrəhmanov Ramin Şövkət oğlu):

Սեպտեմբերի 25-ին, ըստ սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի տարածած տեղեկությունների, մահացել էր Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ղուլիև Ղուրբաթ Ղուրբաթ օղլուն (Quliyev Qürbət Qürbət oğlu): Ղուլիևի մահվան հանգամանքներն անհայտ են։

Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի Գյոյգյոլի շրջանի Գուշգարա գյուղի մոտակայքում ավտովթարից մահացել էր 5 ադրբեջանցի զինվորական, որոնցից մեկը՝ կապիտան։

 Մահացածներն են՝

  • 1985թ․ ծնված կապիտան Զամիգ Ալլադին օղլու Մահմուդով (Mahmudov Zamiq Ələddin oğlu);
  • 1984թ․ ծնված Իբրահիմով Թուրալ Մամմեդ օղլուն (İbrahimov Tural Məmməd oğlu) (ընդդիմադիր “Մեյդան” հեռուստաընկերությունը գրում է ոչ թե Իբրահիմով, այլ Ռահիմով Թուրալ);
  • 1993թ․ ծնված Իբրահիմզադե Բայրամ Հյուսեյն օղլու (İbrahimzadə Bayram Hüseyn oğlu) (ըստ սոցցանցային գրառումների՝ Իբրահիմզադեն ենթասպա էր);
  • 1995թ․ ծնված Հուսեյնով Օրուջ Իլհամ օղլու (Hüseynov Oruc İlham oğlu);
  • 1996թ․ ծնված Աթաքիշիև Քյուդրեթ Տոֆիգ օղլու (Atakişyev Qüdrət Tofiq oğlu)։
Սեպտեմբերի 28-ին մահացած կապիտան Զամիգ Մահմուդովը
Սեպտեմբերի 28-ին մահացած կապիտան Զամիգ Մահմուդովը

Սեպտեմբերի 29-ին անհայտ պայմաններում մահացել էր Ադրբեջանի ՊՍԾ զինծառայող, 2000թ․ ծնված Սարվան Ամիլ օղլու Բախշեյիշովը (Sarvan Amil oğlu Baxşeyişov)։


ԱմիսՄարտականՈչ մարտ.Անհայտ
Հունվար2
Փետրվար1
Մարտ241
Ապրիլ1
Մայիս1
Հունիս121
Հուլիս81
Օգոստոս3
Սեպտեմբեր173
Ընդհանուր7266

Հայկական բանակի կորուստները՝ այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *