Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող

Հուլիսի 7-ին հայտնի է դարձել, որ գլխին ստացած հրազենային վնասվածքից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառայող 2001թ. ծնված Ռուսին Ռաուֆ օղլու Ահադովը (Rusin Rauf oğlu Əhədov)։ Դեպքի մանրամասն հանգամանքները, սակայն, հայտնի չեն, ըստ այդմ՝ չենք կարող ասել կորուստը մարտական է, թե՝ ոչ մարտական։

Զինծառայողի մահվան մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքը՝ հղում անելով զինծառայողի մտերիմներին։ Ըստ աղբյուրի՝ զինծառայողի դին ընտանիքին պետք է ուղարկվեր առավոտյան։

 Ռուսին Ռաուֆ օղլու Ահադովը (Rusin Rauf oğlu Əhədov)
Ռուսին Ռաուֆ օղլու Ահադովը (Rusin Rauf oğlu Əhədov)

Ադրբեջանի ՊՆ-ն այս մասին դեռևս որևէ հայտարարություն չի արել, իսկ լրատվակայքը նախորդ օրը չի կարողացել մեկնաբանություն ստանալ՝ ոչ աշխատանքային օրվա պատճառով։

Նշվում է, որ Ահադովը Աստարայի շրջանի Կակալոս գյուղի բնակիչ էր, ծառայում էր Ադրբեջանի ԶՈւ 1-ին կորպուսի՝ Գորանբոյում տեղակայված զորամասերից մեկում։

Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 19 կորստի մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *