Նախիջևանում Ադրբեջանի ՊՍԾ զինծառայող է մահացել

Սեպտեմբերի 22-ին Նախիջևանի զորամասերից մեկում մահացել է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) զինծառայող, Բաքվի Սաբունչու շրջանի բնակիչ Նահիդ Ջամիլ օղլու Գարաևը (Nahid Cəmil oğlu Qarayev):

Այս մասին գրում է ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» հեռուստաընկերության կայքը, նշելով, որ Գարաևի վրայով ռազմական մեքենա է անցել, սակայն դեպքի մանրամասները չի հաղորդվում։

Սեպտեմբերի 22-ին մահացած ադրբեջանցի զինծառայող Նահիդ Ջամիլ օղլու Գարաևը (Nahid Cəmil oğlu Qarayev)
Սեպտեմբերի 22-ին մահացած ադրբեջանցի զինծառայող Նահիդ Ջամիլ օղլու Գարաևը (Nahid Cəmil oğlu Qarayev)

Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 30 կորստի մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *