Ըստ սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի տարածած տեղեկությունների՝ սեպտեմբերի 25-ին մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ղուլիև Ղուրբաթ Ղուրբաթ օղլուն (Quliyev Qürbət Qürbət oğlu):
Զինծառայողին հուղարկավորել են նույն օրը։ Նշվում է, որ նա Ֆիզուլիի շրջանում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող էր։ Մահվան ժամանակ զինծառայողն առնվազն շարքային չէր։ Մահվան հանգամանքները հայտնի չեն։
Հավելենք նաև, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 32 կորստի մասին։