Հուլիսի 13-ին մահացել է Ադրբեջանի զորամասերից մեկում պայթյունից վիրավորվածներից ևս մեկը

Հուլիսի 13-ին, վիրավորվելուց ութ օր անց կոմայից դուրս չգալով, հոսպիտալում մահացել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, ենթասպա 1989թ․ ծնված Նուրլան Ռահիմ օղլու Մամմեդովը (Nurlan Rəhim oğlu Məmmədov):

Այս մասին հայտնել է ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» հեռուստաընկերությունը՝ հղում անելով զինծառայողների բարեկամներին։

Նուրլան Մամմեդովը մեկն էր այն 9 զինծառայողից, որոնք վիրավորվել էին հուլիսի 6-ին Ադրբեջանի ԶՈւ 3-րդ կորպուսի տանկային զորամասերից մեկում եղած պայթյունի հետևանքով։

Հուլիսի 13-ին մահացած ենթասպա Նուրլան Ռահիմ օղլու Մամմեդովը (Nurlan Rəhim oğlu Məmmədov)
Հուլիսի 13-ին մահացած ենթասպա Նուրլան Ռահիմ օղլու Մամմեդովը (Nurlan Rəhim oğlu Məmmədov)

Մամմեդովը հուղարկավորվել է նույն օրը իր ծննդավայր Ղազախի շրջանի Աղքյոյնաք գյուղում։ Զինծառայողի մահվան մասին Ադրբեջանի ՊՆ-ն որևէ տեղեկություն չի հայտնել, թեպետ դեռ հուլիսի 6-ին հայտնել էին այս զինծառայողի անունը՝ որպես վիրավոր։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հուլիսի 6-ին հայտնում էր, որ տանկային զորամասում զինծառայողներից մեկի ձեռքից ընկել էր տանկային արկի լիցքը, ինչի պայթյունից մահացել էին ենթասպա Աղալարով Ամիդդին Շահմալը օղլուն (Ağalarov Amiddin Şahmalı oğlu) և կրտսեր սերժանտ Սալահով Սամիր Չինգիզ օղլուն (Salahov Samir Çingiz oğlu), իսկ ենթասպա Մամմադով Նուրլան Ռահիմ օղլուն վիրավորվել էր (Nurlan Rəhim oğlu Məmmədov)։

Հատկանշական է, որ երկու օր անց «Մեյդան»-ը և ադրբեջանական Criminal.az-ը կարողացել էին պարզել, որ ՊՆ-ն թաքցրել է վիրավորների իրական թիվը՝ դրանք ոչ թե մեկ, այլ 9 է։ Տեղեկությունը «Մեյդան»-ը ճշտել էր մի քանի աղբյուրից, այդ թվում՝ հիվանդանոցից, Աղստաֆայի ՏԻՄ ներկայացուցչից, Ադրբեջանի հավաքագրման և զորակոչի պետական ծառայության Աղստաֆայի շրջանի բաժնից։

Այժմ հուլիսի 6-ի դեպքից, որպես վիրավոր, մեզ հայտնի են հետևյալ զինծառայողները․

  • Բաքվի Սուրախանը շրջանի բնակիչ, 1975թ. ծնված Աբբասով Խագանի Մաջնուն օղլուն (Abbasov Xəqani Məcnun oğlu);
  • Աղստաֆայի Գըրըլը գյուղի բնակիչ, 1994թ. ծնված Բահրամով Աբուզեր Իլթիֆաթ օղլուն (Bəhrəmov Abuzər İltifat oğlu);
  • Բաքվի Գարադաղ շրջանի բնակիչ, 1992թ․ ծնված Ֆեյզուլլաև Ռեշադ Ռաֆիգ օղլուն (Feyzullayev Rəşad Rafiq oğlu);
  • Գաբալայի շրջանի բնակիչ, 1991թ․ ծնված Հաջըմամմեդով Ֆարհադ Նաթիգ օղլուն (Hacıməmmədov Fərhad Natiq oğlu);
  • Բաքվի Գարադաղ շրջանի բնակիչ, 1989թ․ ծնված, Մյուրշյուդով Ռամին Ֆարման օղլուն (Mürşüdov Ramin Fərman oğlu);
  • Աղստաֆայի շրջանի Քորխալֆալի գյուղի բնակիչ, 1987թ․ ծնված Գյուալըև Թալեհ Ռահիմ օղլուն (Gülalıyev Taleh Rəhim oğlu)
  • Թովուզի շրջանի Աշաղը Մյուլքյուլյու գյուղի բնակիչ, 1994թ․ ծնված Իբրահիմլի Միրիսմայըլ Վագիֆ օղլուն (İbrahimli Mirismayıl Vaqif oğlu)
  • Թովուզի շրջանի, Ազաֆլը գյուղի բնակիչ, 1996թ․ ծնված Թաղըև Զամանաթ Էնվեր օղլուն (Tağıyev Zəmanət Ənvər oğlu);

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *