Մահացել է Ադրբեջանի ԶՈւ երկու զինծառայող

Հուլիսի 6-ին Ադրբեջանի ԶՈւ զորամասերից մեկում զինծառայողի ձեռքից ընկել է տանկային արկի լիցքը, որի պայթյունից երկու զինծառայող մահացել է, մեկը`վիրավորվել։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Մահացած զինծառայողներն են` ենթասպա Աղալարով Ամիդդին Շահմալը օղլուն (Ağalarov Amiddin Şahmalı oğlu) և կրտսեր սերժանտ Սալահով Սամիր Չինգիզ օղլուն (Salahov Samir Çingiz oğlu):

Վիրավորվել է ենթասպա Մամմադով Նուրլան Ռահիմ օղլուն։ Վիրավորի մասին այլ տվյալներ չի նշվում։

Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 18 կորստի մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *