Հայկական զինուժի կորուստները 2019–ի հուլիս–սեպտեմբերին.Razm.info

2019 թվականի հուլիսի 1-ից սեպտեմբերի 30-ը Razm.info-ն արձանագրել է  հայկական զինված ուժերի (ներառյալ Արցախի Պաշտպանության բանակի) 10 զինծառայողի մահվան դեպքեր՝ օգտվելով բաց աղբյուրներից և ՀՀ գլխավոր դատախազությանը հարցումներ ուղարկելով։

Մահվան 10 դեպքերից պաշտպանական գերատեսչությունները հայտնել են միայն 4–ի մասին, մյուսների մասին իմացել ենք Դատախազություն ուղարկված հարցման պատասխաններից։

Մարտական

Պայմանագրային Արման Արայիկի Բուլղադարյանը զոհվել է հակառակորդի կրակից, Տավուշի մարզում, հուլիսի 28-ին։ [Աղբյուրը՝ ՊԲ]

Ոչ մարտական

Պայմանագրային Արծվիկ Ղարիբյանը մահացել է հունիսի 2–ին, դժբախտ պատահարի հետևանքով։ Ըստ դատախազության մեզ ուղարկած գրության նրա մահը «կապված է ծառայության հետ»։ Չնայած սրան, զինծառայողի մահվան մասին չի հայտարարվել։

Պայմանագրային Սասուն Բալայանը մահացել է հունիսի 17–ին, սրտի հիվանդությունից։ [Աղբյուրը՝ դատախազություն]

Ժամկետային Համիկ Եղիայի Վարդանյանը մահացել է հուլիսի 20-ին, դիտակետում։ Հարուցվել է քրգործ «Ինքնասպանության հասցնելը» հոդվածով։ [Աղբյուրը՝ ՊՆ]

Ժամկետային Վոլոդյա Համլետի Գալոյանը մահացել է հուլիսի 23-ին: Նախնական ինքնասպանություն է։ [Աղբյուրը՝ ՊԲ]։

Ենթասպա Սամվել Գառնիկի Մեժլումյանը հայտել է օգոստոսի 7–ին։ Նախնական ինքնասպանություն է։ [Աղբյուրը՝ դատախազություն]

Սպա Մհեր Մկրտչյանը մահացել է օգոստոսի 10-ին, սեփական մեքենայով ավտովթարի ժամանակ։ [Աղբյուրը՝ դատախազություն]

Սպա Գագիկ Բաղունցը մահացել է օգոստոսի 16-ին, սեփական մեքենայով ավտովթարի ժամանակ։ [Աղբյուրը՝ դատախազություն]

Պայմանագրային Արմեն Ներկարարյանը կախված է հայտնաբերվել անասնագոմում, սեպտեմբերի 12–ին։ [Աղբյուրը՝ դատախազություն]

Ժամկետային Արման Արմենի Լևոնյանը մահացել է սեպտեմբերի 28-ին, ՊԲ հյուսիսային ուղղությամբ։ Նախնական՝ նրան սպանել են։ [Աղբյուրը՝ ՊԲ]

ԱմիսՄարտականՈչ մարտական
Հունվար05
Փետրվար03
Մարտ05
Ապրիլ03
Մայիս05
Հունիս26
Հուլիս14
Օգոստոս03
Սեպտեմբեր02
Ընդհանուր336

Ադրբեջանական բանակի կորուստները՝ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *