[Թարմացում] Ադրբեջանի ՌՕՈւ ՄիԳ-29 ինքնաթիռ է վթարվել․ Ադրբեջանի ՊՆ

Հուլիսի 24-ի գիշերը՝ ժամը 22։00-ի մոտակայքում, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռը Կասպից ծովում գիշերային ուսումնա-մարզական թռիչքի ժամանակ կորցրել է կապը ռադարի հետ։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ նախնական վարկածով ինքնաթիռը վթարվել է և ընկել Կասպից ծովը։ Այս պահին ստեղծվել է հետաքննող խումբ, տարվում են օդաչուի որոնողափրկարարական աշխատանքներ։

[Թրամացում] Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ կործանիչի օդաչուն փոխգնդապետ Ռեշադ Աթաքիշիևն է (Rəşad Atakişiyev)։ [Թրամացում]

Հուլիսի 24-ին վթարի ենթարկված ադրբեջանական ՄիԳ-29 կործանիչի օդաչու փոխգնդապետ Ռեշադ Աթաքիշիևը
Հուլիսի 24-ին վթարի ենթարկված ադրբեջանական ՄիԳ-29 կործանիչի օդաչու փոխգնդապետ Ռեշադ Աթաքիշիևը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *