Ադրբեջանում ավտովթարից 5 զինծառայող է մահացել

Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի Գյոյգյոլի շրջանի Գուշգարա գյուղի մոտակայքում ավտովթարից մահացել է 5 ադրբեջանցի զինվորական, որոնցից մեկը՝ կապիտան: Վթարի մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ ադրբեջանական պետական APA գործակալության՝ մահացած զինծառայողներն են՝

  • 1985թ․ ծնված կապիտան Զամիգ Ալլադին օղլու Մահմուդով (Mahmudov Zamiq Ələddin oğlu);
  • 1984թ․ ծնված Իբրահիմով Թուրալ Մամմեդ օղլուն (İbrahimov Tural Məmməd oğlu) (ընդդիմադիր “Մեյդան” հեռուստաընկերությունը գրում է ոչ թե Իբրահիմով, այլ Ռահիմով Թուրալ);
  • 1993թ․ ծնված Իբրահիմզադե Բայրամ Հյուսեյն օղլու (İbrahimzadə Bayram Hüseyn oğlu) (ըստ սոցցանցային գրառումների՝ Իբրահիմզադեն ենթասպա էր);
  • 1995թ․ ծնված Հուսեյնով Օրուջ Իլհամ օղլու (Hüseynov Oruc İlham oğlu);
  • 1996թ․ ծնված Աթաքիշիև Քյուդրեթ Տոֆիգ օղլու (Atakişyev Qüdrət Tofiq oğlu)։

Ըստ սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի գրառումների՝ Զամիգ Մահմուդովը հուղարկավորվել է այսօր Սիյազանի շրջանի Սադան գյուղում։

Սեպտեմբերի 28-ին մահացած կապիտան Զամիգ Մահմուդովը
Սեպտեմբերի 28-ին մահացած կապիտան Զամիգ Մահմուդովը

Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 37 կորստի մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *