Ռազմաշաբաթ. Հայաստան. 1–7 նոյեմբերի, 2015

հրամանատարի հարցազրույցը • Հոկտեմբերի հայկական զինված ուժերի կորուստները • Արցախում զորակոչը կանցկացվի հունվարին • Նախագահ Սարգսյանը խոսել է Կոտայքի ռազմարդյունաբերական ձեռնարկությունների վերաբացման մասին • Կառավարությունը անշարժ գույք է հանձնել ՊՆ-ին • ՊԲ սպաների համար կառուցվում է 171 բնակարան • ԵԱՀԿ դիտարկում Թալիշում • Բակո Սահակյանն ընդունել է Արցախն ականազերծող կազմակերպությունների ներկայացուցիչներին • Սեյրան Օհանյանն ընդունել է քաղաքացիների • Օհանյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին և Մեծ Բրիտանիայի դեսպանին

ՊԲ սպաների համար Ստեփանակերտում կառուցվող նոր բնակելի թաղամասը

ՊԲ սպաների համար Ստեփանակերտում կառուցվող նոր բնակելի թաղամասը

• «Եթե մինչև 2015 թվականը  հրադադարի ռեժիմը խախտվում էր ինքնաձիգերից և դիպուկահար զենքերից, ապա ս. թ. հունվարի 2-ից դրանց ավելացան նաև 60, 82 և 120 մմ-ոց ականանետային արկակոծումները: Մարտի կեսերից ադրբեջանական կողմը, բացի ականանետերից, գործողության մեջ դրեց TR-107 տիպի հրթիռահրետանային կայանք, իսկ սեպտեմբերի 25-ին կիրառեց 85 մմ-ոց Դ-44 թնդանոթ և  122 մմ-ոց Դ-30 տիպի հաուբից: Այս ամենը խոսում է այն մասին, որ հակամարտության գոտում արդեն իսկ տիրում է չհայտարարված պատերազմի տրամադրություն: Իսկ դրանից  մինչև բացահայտ առճակատում` ընդամենը մի քանի քայլ է…»,— ծավալուն հարցազրույցի ժամանակ հայտնել է Պաշտպանության բանակի հրամանատարը։

• Ռազմինֆոյի ամփոփ տվյալներով՝ 2015-ի հոկտեմբերի 1-31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 2 և վիրավորման դեպքի մասին։

• Բակո Սահակյանի նոյեմբերի 6-ի հրամանագրով՝ Արցախում 2015 թվականի ձմեռային զորակոչը կանցկացվի հունվարին, իսկ զորացրումը՝ 2015 թվականի դեկտեմբեր-2016 թվականի հունվար ամիսներին:

• Նոյեմբերի 5-ին Կոտայքի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ ՀՀ նապագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ հնարավորություն կա վերաբացել մարզի ռազմարդյունաբերական ձեռնարկությունները և դրանցում արտադրել նոր, ժամանակակից արտադրանք:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդակցությունը Կոտայքի մարզի ղեկավարության հետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդակցությունը Կոտայքի մարզի ղեկավարության հետ

• Նոյեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը որոշել է զինվորական ավանների անշարժ գույք հանձնել ՀՀ պաշտպանության նախարարությանը: Անշարժ գույքն ընդհանուր առմամբ զբաղեցնում է մոտ 4500 քմ մակերես Երևանում և Շիրակի մարզում:

• Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին այցելել է ՊԲ սպաների համար Ստեփանակերտում կառուցվող նոր բնակելի թաղամաս, որտեղ սպաների ընտանիքների համար կառուցվում է 171 բնակարան:

• Նոյեմբերի 5-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ: Դիտարկումն անցել է առանց միջադեպերի: Դիտարկման նախօրեին՝ նոյեմբերի 4-ին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին ընդունել էր ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը:

• Նոյեմբերի 2-ին Բակո Սահակյանն ընդունել է Արցախն ականազերծող կազմակերպությունների ղեկավարներին, որոնց հետ քննարկել է Արցախում ականազերծման գործընթացին վերաբերող հարցեր:

• Նոյեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անցկացրել է քաղաքացիների ընդունելություն, որի ժամանակ նախարարին ուղղված դիմումներն ու հարցերն առավելապես վերաբերել են սոցիալական, առողջական, ֆինանսական ու իրավական ոլորտներին։

Քաղաքացիների ընդունելություն պաշտպանության նախարարի մոտ

Քաղաքացիների ընդունելություն պաշտպանության նախարարի մոտ

• Նոյեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հերբերթ Զալբերի գլխավորած պատվիրակությանը: Նույն օրը Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնվրթին:

Ռազմաշաբաթը նաև՝

Ադրբեջանում

Վրաստանում

Թուրքիայում

Իրանում

2 responses to “Ռազմաշաբաթ. Հայաստան. 1–7 նոյեմբերի, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Իրան. 1–7 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. 1–7 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *