Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Նիդեռլանդներում հանդիպել է այդ երկրի իր պաշտոնակցին • Վրաստանի պաշտպանության նախարարն իր հոդվածում ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է հստակ պատասխան
• Նիդեռլանդների պաշտպանության նախարարությունում հանդիպել են Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն և Նիդեռլանդների զինված ուժերի ԳՇ պետ, գեներալ Թոմ Միդենդորփը։ Կողմերը քննարկել են բժշկական և ռազմական կրթության ոլորտում փորձի փոխանակման հարցեր, ինչպես նաև վիրավոր զինծառայողների վերականգմանն ու նրանց հոգեբանական աջակցությանն ուղղված հարցեր։
• Ամերիկյան The Wall Street Journal թերթն իր նոյեմբերի 4-ի համարում հրապարակել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի նամակը՝ վերնագրված «Վրաստանն Արևմուտքից ազդանշանի է սպասում»։ Նամակում Խիդաշելին խոսում է ՆԱՏՕ-ին անդամակցության ու այդ ճանապարհին Ռուսաստանի որևէ դերակատարության բացառման մասին։
Ռազմաշաբաթը նաև՝
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 1–7 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info