ՀՀ պաշտպանության նախարարն անցկացրել է քաղաքացիների ընդունելություն

Նոյեմբերի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է քաղաքացիների ընդունելություն, որի ժամանակ տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին ընդունել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։  Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Քաղաքացիների ընդունելություն պաշտպանության նախարարի մոտ

Քաղաքացիների ընդունելություն պաշտպանության նախարարի մոտ

Հանդիպման ներկայացած զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, զոհվածների հարազատների՝ պաշտպանության նախարարին ուղղված դիմումներն ու հարցերն առավելապես վերաբերել են սոցիալական, առողջական, ֆինանսական ու իրավական ոլորտներին։

Ծանոթանալով ընդունելությանը մասնակցող անձանց խնդիրներին, ինչպես նաև լսելով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների պարզաբանումներն ու դիտարկումները` Սեյրան Օհանյանը հանձնարարել է քննարկել և համապատասխան լուծում տալ բոլոր դիմում-խնդրանքներին, տվել է հստակ հանձնարարականներ՝ սեղմ ժամկետներում դրանք իրագործելու համար:

Ընդունելությանը ներկայացած քաղաքացիների դիմում-խնդրանքների զգալի մասին տրվել է դրական ընթացք, որոշ հարցեր էլ լուծվել են հենց տեղում՝ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում:

Քաղաքացիների ընդունելություն պաշտպանության նախարարի մոտ

Քաղաքացիների ընդունելություն պաշտպանության նախարարի մոտ

Քաղաքացիների ընդունելություն պաշտպանության նախարարի մոտ

Քաղաքացիների ընդունելություն պաշտպանության նախարարի մոտ

Քաղաքացիների ընդունելություն պաշտպանության նախարարի մոտ

Քաղաքացիների ընդունելություն պաշտպանության նախարարի մոտ

One response to “ՀՀ պաշտպանության նախարարն անցկացրել է քաղաքացիների ընդունելություն

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 1–7 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *