Նոյեմբերի 4-ին ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող վիճակին և դրա շուրջ զարգացումներին, մտքեր են փոխանակվել վաղը՝ նոյեմբերի 5-ին, շփման գծում իրականացվելիք դիտարկման գործընթացների վերաբերյալ:
Նշենք, որ հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ նախորդ դիտարկումն անցկացվել է նախորդ շաբաթ՝ հոկտեմբերի 27-ին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Դիտարկման ավարտին, սակայն, ադրբեջանական կողմը կրակել է հրազենով, ինչի հետևանքով համանախագահները ստիպված են եղել որոշ ժամանակով թաքնվել:
Դիտարկման ընթացքում հայկական կողմում ՊԲ ներկայացուցիչները համանախագահներին ներկայացրել են նաև Արցախի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակած ականների և նռնակների մնացորդները (բեկորները):
Ռազմինֆոյի հավաքած ինտերակտիվ ժամանակագրության մեջ ներկայացված են Հայաստան-Ադրբեջան սահմանում ԵԱՀԿ դիտորդների բոլոր դիտարկումները՝ սկսած 2014-ի դեկտեմբերից:
Pingback: ԵԱՀԿ ներկայացուցիչները դիտարկել են Արցախի Թալիշ գյուղի արևելյան ուղղությունը | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 1–7 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info