Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպանին

Նոյեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնվրթին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի ռազմական կցորդ Նիք Ուիլքսը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպան, տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնվրթին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպան, տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնվրթին

Դեսպանին շնորհավորելով Հայաստանում նշանակման կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է պաշտպանության ոլորտում Մեծ Բրիտանիայի հետ դինամիկ զարգացում ապրող համագործակցությունը և շնորհակալություն հայտնել Պաշտպանության ռազմավարական վերանայման, պաշտպանական բարեփոխումների իրականացման գործընթացում բրիտանական կողմից ցուցաբերվող շարունակական օժանդակության համար:

Դեսպանն իր հերթին նշել է, որ բրիտանական կողմը կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը պաշտպանության ոլորտում և պատրաստակամ է աջակցելու այդ համագործակցության զարգացմանը մի շարք նոր ոլորտներում:

Նշենք, որ Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացին, բացի ԱՄՆ մասնագետներից, օժանդակում են նաև հենց Մեծ Բրիտանիան ներկայացնող մասնագետներ: Երկու երկրների խորհրդատվական խումբը ռազմավարական վերանայման գործընթացին օժանդակելու համար Հայաստանում է եղել 2014 հոկտեմբերին:

Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման նպատակն է բացահայտել Հայաստան սպառնացող առկա և հավանական սպառնալիքները՝ երկրի պաշտպանությունը և զորային կառույցը դրանց համապատասխան կառուցելու-փոփոխելու համար: Պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայումը նախատեսված է իրականացնել մինչև 2015թ. վերջը:

2015թ. հոկտեմբերի 30-ին անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը` նվիրված պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների հիման վրա ՀՀ ԶՈւ զարգացման 2016-2020թթ. շրջափուլի նախապատրաստական աշխատանքների, զարգացման պլանի հիմնական ուղղությունների քննարկմանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *