Ռազմաշաբաթ. Թուրքիա. 1–7 նոյեմբերի, 2015

Թուրք-քրդական բախումներում սպանվել է ավելի քան 100 հոգի • Թուրքիան հարվածներ է հասցրել Սիրիայում և Թուրքիայի ԻՊ, PKK, YDG դիրքերին • Թուրքիան ԻՊ դեմ պայքարի նոր ծրագիր է սկսում • Թուրքական «Ալթայ» տանկերի դիզելային շարժիչների արտադրությունը կսկսվի 2020-ին • ԱՄՆ-ն կարող է Թուրքիային վաճառել չկառավարվող ռումբերը կառավարվողի վերածող սարքավորումներ • Թուրքիան ուսումնական ինքնաթիռներ է նվիրում Պակիստանին • ԱՄՆ ռազմանավն այցելել է Թուրքիա՝ զորավարժություն անցկացնելու • ԱՄՆ-ն ԻՊ դեմ պայքարելու պատրվակով F-15C կործանիչներ է ուղարկելու Թուրքիա

Հաքքարիում PKK-ի զինյալներից առգրավված սպառազինությունը։ Նկարը՝ Հյուրիթ պարբերականի

Հաքքարիում PKK-ի զինյալներից առգրավված սպառազինությունը։ Նկարը՝ Հյուրիթ պարբերականի

• Շաբաթվա ընթացքում թուրք-քրդական բախումներում սպանվել է 10 ուժային, PKK-ի 167 զինյալ և 6 քաղաքացիական։ Նույն բախումների ընթացքում վիրավորվել է 4 ուժային, PKK-ի 1 զինյալ, 22 քաղաքացիական։ Եվս 152 հոգի ձերբակալվել է տարբեր մեղադրանքներով։ Թուրքիայում իշխանությունների և PKK-ի զինյալների բախումներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ օրական թարմացված լրահոսներում՝ նոյեմբերի 2, նոյեմբերի 3, նոյեմբերի 4, նոյեմբերի 5, նոյեմբերի 6։

• Հոկտեմբերի 31-ին Թուրքիայի օդուժը՝ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերի հետ համատեղ, ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հենակետերին։

Նոյեմբերի 1-ից 2-ը Թուրքիայի ԶՈւ-ն ծանր զինատեսակներով երեք անգամ հարվածել է Սիրիայի հյուսիսում Թել Աբյադ բնակավայրից դեպի արևմուտք գտնվող քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) ռազմական թևի «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատի» (YPG) հենակետերին:

Իսկ նոյեմբերի 2-ին թուրքական օդուժը հարվածել է «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) հենակետերին Իրաքի հյուսիսում:

• Նոյեմբերի 4-ին՝ Իրաքյան Քրդստանի Էրբիլ քաղաքում անցկացված ֆորումի ժամանակ, Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարել է, որ ԻՊ-ի ահաբեկիչների դեմ կազմվել է հատուկ գործողությունների նախագիծ, որը իրականցվելու է մոտ ապագայում: Այս հայտարարությունից հետո՝ նոյեմբերի 5-ին, Թուրքիայի ՌՕՈւ կործանիչները կրկին մտել են Իրաքի տարածք և ավիահարվածներ են հասցրել PKK-ի դիրքերին:

• Թուրքիայի՝ շարժիչների արտադրության և վաճառքի «Թյումոսան» ընկերության ներկայացուցիչը հոկտեմբերի 22-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է, որ իրենք թուրքական արտադրության «Ալթայ» տանկի համար 2016-ից նախագծելու են դիզելային շարժիչ, որի արտադրությունը կսկսվի 2020-ին։

JDAM սարքավորումների համակարգեր

JDAM սարքավորումների համակարգեր

• Օգոստոսի 30-ին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հայտնել է իր համաձայնությունը Թուրքիային Joint Direct Attack Munitions (JDAM) սարքավորումների համակարգեր վաճառելու և նյութատեխնիկական այլ աջակցություն տրամադրելու մասին, որը ընդհանուր առմամբ արժենալու է 70 միլիոն դոլար: JDAM-ը սարքավորումների համակարգ է, որը տեղադրելով չկառավարվող ռումբերի վրա՝ դրանք վերածում են կառավարվող (ուղղորդվող) ռումբերի:

• Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Պակիստանի ԶՈւ ռազմաօդային ուժերին է նվիրելու 34 միավոր Cessna T-37 ուսումնական ինքնաթիռներ: Երկու երկրների գործարքը կնքվել է հոկտեմբերի 28-ին։

• Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 21-ը Թուրքիայի՝ Մարմարա ծովի Աքսազ ռազմածովային բազա է այցելել ԱՄՆ-ի Donald Cook բալիստիկ հրթիռակիր նավը, որը Doğu Akdeniz-2015 («Արևելյան Միջերկրական ծով-2015») զորավարժությանը մասնակցելու համար հոկտեմբերի 30-ին դուրս է եկել ռազմածովային բազայից։

• ԱՄՆ-ն պատրաստվում է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի առաքելության շրջանակներում Թուրքիա ուղարկել նաև F-15C կործանիչներ։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Վրաստանում

Իրանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *