ՀՀ նախագահը խոսել է Կոտայքում ռազմարդյունաբերական գործարանների հնարավոր վերաբացման մասին

Նոյեմբերի 5-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցել է Կոտայքի մարզի ղեկավարության հետ և, ի թիվս այլ հարցերի, խոսել նաև մարզի ռազմարդյունաբերական ձեռնարկությունների վերաբացման հնարավորության մասին:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդակցությունը Կոտայքի մարզի ղեկավարության հետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդակցությունը Կոտայքի մարզի ղեկավարության հետ

ՀՀ նախագահի կայքը մեջբերում է նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը:

«Կոտայքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրները քննարկելիս պետք է շատ ավելի մեծ ակնկալիքներ ունենանք՝ հաշվի առնելով առնվազն մի քանի հանգամանք: Դրանցից առաջինն այն է, որ Կոտայքի մարզը ունի արդյունաբերական լավ ավանդույթներ. Աբովյան, Հրազդան, Չարենցավան քաղաքներում տեղակայված էին Խորհրդային միության ռազմարդյունաբերական համալիրն սպասարկող հսկայական ձեռնարկություններ:

Հայտնի պատճառներով այդ ձեռնարկությունները չէին կարող շարունակել իրենց գործունեությունը, բայց այժմ արդեն հնարավորություն ունենք դրանք վերագործարկելու, իհարկե, ոչ թե նախկին արտադրանքը թողարկելու, այլ՝ ժամանակակից, մրցունակ արտադրանք, որի ցանկը կա Էկոնոմիկայի նախարարությունում և, անպայման, անհրաժեշտ է Էկոնոմիկայի նախարարության հետ միասին մանրամասն գույքագրել այն արտադրական տարածքները, որտեղ մենք կարող ենք ստեղծել նոր հնարավորություններ՝ նոր արտադրանքի համար: Սա, իրոք, մեծ հնարավորություն է մարզի զարգացման համար», — հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ մասնավորապես Կոտայքի մարզում են տեղակայված նաև հայ-լեհական «Լյուբավա-Արմենիա» ռազմարդյունաբերական ձեռնարկությունը և «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ռազմարդյունաբերական ընկերությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *