Հոկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարն ու նախօրեին Հայաստան ժամանած Լեհաստանի պաշտպանության նախկին նախարարի գլխավորած պատվիրակության անդամները Չարենցավանում պաշտոնապես բացել են «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունը:
Խորհրդանշական ժապավենը կտրելուց հետո Սեյրան Օհանյանը, Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, Լեհաստանի Սենատի անդամ, ազգային պաշտպանության նախկին նախարար Բոգդան Կլիխը և բարձրաստիճան այլ հյուրեր ձեռնարկության ղեկավար կազմի ուղեկցությամբ շրջել են ձեռնարկության տարածքում` մանրամասն ծանոթանալով արտադրական կարողություններին և առաջիկա ծրագրերին:
Նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ «Լյուբավա-Արմենիան» կարճ ժամանակահատվածում կընդլայնի իր արտադրությունն ու դուրս կգա Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և միջազգային այլ շուկաներ:

«Լյուբավա-Արմենիա» ընկերության արտադրանքի մեջ մտնում են զրահաբաճկոններ, կեղծ թիրախներ, վրաններ, սաղավարտներ, քողարկող ցանցեր և այլն
Սեյրան Օհանյանը Ռազմական համագործակցության մեդալով և արժեքավոր նվերով պարգևատրել է մի շարք լեհ պաշտոնյաների և ձեռնարկության ղեկավար կազմի ներկայացուցիչների:
Նշենք, որ հայ-լեհական համատեղ ձեռնարկությունը զբաղվելու է արտադրական օբյեկտների արդիականացմամբ և նորոգմամբ, ինչպես նաև արտադրելու է կեղծ թիրախներ, վրաններ, սաղավարտներ, զրահաբաճկոններ, քողարկող ցանցեր ու ռազմական նշանակության այլ գույք: Ընկերության մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Ռազմական հանրագիտարանում:
Ավելացնենք, որ հոկտեմբերի 14-ին Սեյրան Օհանյանն ընդունել էր ՀՀ ՊՆ-ի հրավերով Հայաստան ժամանած Լեհաստանի Սենատի անդամ, նախկին ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Բոգդան Կլիխի պաշտոնավարման ավարտից հետո հայ-լեհական ռազմական համագործակցության ոլորտում տեղի ունեցած զարգացումներին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Pingback: ՀՀ ԶՈւ սպառազինության համալրման համար շեշտը դրվում է հայկական ձեռնարկությունների վրա. Սեյրան Օհանյան | Ռազմ.info
Pingback: Հայաստանը կարևորում է Լեհաստանի հետ ռազմական համագործակցությունը. Օհանյան | Ռազմ.info
Pingback: Նախարար Օհանյանը Լեհաստանի դեսպանի հետ քննարկել է հայ-լեհական ռազմական համագործակցությունը | Ռազմ.info
Pingback: ՀՀ նախագահը խոսել է Կոտայքում ռազմարդյունաբերական գործարանների հնարավոր վերաբացման մասին | Ռազմ.info
Pingback: Զրահատեխնիկայի՝ Հայաստանում արտադրված ջերմաքողարկիչ ցանցերը փորձարկվում են զորքերում | Ռազմ.info