Զրահատեխնիկայի՝ Հայաստանում արտադրված ջերմաքողարկիչ ցանցերը փորձարկվում են զորքերում

«Լյուբավա-Արմենիա» ընկերության՝ զրահատեխնիկայի համար նախատեսված ջերմաքողարկիչ ցանցերը զորային փորձարկումներ են անցնում հայկական զինված ուժերում: Այս մասին ընկերության ներկայացուցիչը Ռազմինֆոյին հայտնել է ArmHiTec-2016 ցուցահանդեսի ժամանակ:

«Լյուբավա-Արմենիա» ընկերության ջերմաքողարկիչ ցանցով ծածկված Տ-72 տանկը ArmHiTec-2016 ցուցահանդեսի ժամանակ

«Լյուբավա-Արմենիա» ընկերության ջերմաքողարկիչ ցանցով ծածկված Տ-72 տանկը ArmHiTec-2016 ցուցահանդեսի ժամանակ

Ջերմաքողարկիչ ցանկը տանկը ծածկում է ամենայն մանրամասնությամբ

Ջերմաքողարկիչ ցանկը տանկը ծածկում է ամենայն մանրամասնությամբ

Նման քողարկացանցերից մեկը ծածկում էր հենց ցուցահանդեսի մուտքի մոտ կայանած Տ-72 տանկը: Ցանցը թույլ է տալիս տանկը քողարկել ինչպես աչքի համար, այնպես էլ ջերմացույց սարքերի համար:

Բացի այդ, ընկերության ներկայացուցիչը նշել է, որ իրենց արտադրած բազմանպատակային քողարկման ցանցերն արդեն կիրառվում են զորքերում:

«Լյուբավա-Արմենիա» ընկերությունը ArmHiTec-2016 ցուցահանդեսին ներկայացրել էր նաև զրահաբաճկոններ, որոնք, ըստ ընկերության ներկայացուցչի, հնարավոր է ընդունվեն ՀՀ ԶՈւ սպառազինության մեջ:

«Լյուբավա-Արմենիա» ընկերության արտադրած զրահաբաճկոնները

«Լյուբավա-Արմենիա» ընկերության արտադրած զրահաբաճկոնները

«Լյուբավա-Արմենիա» ընկերության կեղծ հետևակի մարտական մեքենան

«Լյուբավա-Արմենիա» ընկերության կեղծ հետևակի մարտական մեքենան

Ցուցահանդեսին ընկերությունն իր տաղավարը բացազատել էր հենց սեփական արտադրության վրանի մեջ, որոնցից նույնպես օգտագործում են հայկական բանակում: Իսկ վրան-տաղավարի կողքին էլ ներկայացված  էր ԲՄՊ-1 հետևակի մարտական մեքենայի նմանությամբ կեղծ թիրախ:

Նշենք, որ «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունը բացվել է 2014-ի հոկտեմբերին։ Ձեռնարկությունը զբաղվում է արտադրական օբյեկտների արդիականացմամբ և նորոգմամբ, ինչպես նաև արտադրում է կեղծ թիրախներ, վրաններ, սաղավարտներ, զրահաբաճկոններ, քողարկող ցանցեր ու ռազմական նշանակության այլ գույք:

2 responses to “Զրահատեխնիկայի՝ Հայաստանում արտադրված ջերմաքողարկիչ ցանցերը փորձարկվում են զորքերում

  1. Pingback: Հաջորդ АrmHiTec ցուցահանդեսը կլինի 2018 թվականին | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 23 – 29 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *