Վրաստանում հայազգի զինծառայող է մահացել

Հոկտեմբերի 21-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի տանող ավտոմայրուղում «Կամազ» մակնիշի զինվորական մեքենայի վթարի հետևանքով մահացել է Վրաստանի ԶՈւ զինծառայող Հակոբ Մալխասյանը, ով ծնունդով Նինոծմինդայից էր: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը՝ նշելով, որ մեքենայում ընդհանուր առմամբ 37 զինծառայող է եղել:

Վրաստանի ԶՈւ զինծառայող Հակոբ Մալխասյանի հուղարկավորությունը

Վրաստանի ԶՈւ զինծառայող Հակոբ Մալխասյանի հուղարկավորությունը

Հոկտեմբերի 24-ին Հակոբ Մալխասյանի հուղարկավորությանը մասնակցել են նաև Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան և ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, բրիգադային գեներալ Վլադիմիր Չաչիբայան:

Լևան Իզորիան իր խոսքում նշել է.

Ես ցավում եմ Հակոբ Մալխասյանի մահվան համար: Մենք կփորձենք հնարավորության սահմաններում թեթևացնել նրա ընտանիքի այս ծանր վիշտը:  Հատկապես ցանկանում եմ նշել, որ Հակոբը սեփական կամքով էր որոշել ծառայել բանակում: Երկու ամիս էր մնացել նրա ծառայության ավարտին:

Նշենք, որ վթարի հետևանքով տուժած մյուս զինծառայողներից երեքը ներկայումս վերակենդանացման բաժանմունքում են: Razm.info-ին հայտնի տվյալների համաձայն՝ սա 2016 թ. Վրաստանի զինված ուժերում մահվան ելքով 6-րդ դեպքն է:

One response to “Վրաստանում հայազգի զինծառայող է մահացել

  1. Pingback: Վրաստանում վթարվել է ԶՈւ զինծառայողներին տեղափոխող մեքենա | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *