Եգիպտոսում Ռուսաստանի հետ զորավարժությանը մարտական մեքենաներ են դեսանտավորվել

Եգիպտոսում ընթացող ռուս-եգիպտական «Բարեկամության պաշտպաններ-2016» զորավարժության շրջանակներում զորախմբերը համատեղ 5 միավոր ԲՄԴ-2 դեսանտի մարտական մեքենա, ԲՏՌ-Դ զրահափոխադրիչներ և անձնակազմ են դեսանտավորել: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը:

Դեսանտավորումներն իրականացվել են 600.1800, 2200 մետր բարձրություններից. ռուս զինծառայողները  դեսանտավորել են  ԻԼ-76ՄԴ ինքնաթիռներից, իսկ եգիպտոսցի զինծառայողները`  C-130 Hercules ինքնաթիռներից:

Եգիպտացի զինծառայողները «Բարեկամության պաշտպանություն-2016» զորավարժության ժամանակ

Եգիպտացի զինծառայողները «Բարեկամության պաշտպանություն-2016» զորավարժության ժամանակ

Զորավարժությունների ընթացքում խաղարկվել են նաև անօրինական զինված խմբավորումների վնասազերծման և բնակելի տարածքների ազատագրման գործողություններ: Հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Գործողություններին ներգրավվել են 15-ից ավելի տարբեր նշանակության ուղղաթիռներ և ինքնաթիռներ, 300 զինծառայող, 10 միավոր մարտական տեխնիկա:

Վարժանքների շրջանակներում ռուս և եգիպտացի զինծառայողները առաջին համատեղ վարժանքները անցկացրել են հոկտեմբերի 18-ին, որի ընթացքում եգիպտոսցի զինծառայողները ցույց են տվել քաղաքում և անապատային տարածքներում մարտ վարելու իրենց ունակությունները, մշակվել են դեսանտայինների գործողությունները  բնակելի տարածքների գրավման ժամանակ: Զորավարժությունը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 26-ը:

Նշենք նաև, որ միաժամանակ Ռուսաստանը բանակցություններ է վարում Եգիպտոսի հետ`այնտեղ ռազմական օբյեկտներ վարձակալելու  շուրջ: Խոսքը մասնավորապես եգիպտական Սիդի-Բարրանի քաղաքում տեղակայված խորհրդային բազան վերականգնելու մասին է: Այս մասին, իր աղբյուրներին հղումով, հայտնում է ռուսաստանյան «Իզվեստիյա» լրատվակայքը: Կողմերի փոխհամաձայնության գալու դեպքում` ռազմաբազան կսկի գործել 2019 թվականից:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը  ավիաբազա  ունի Սիրիայում . «Հմեյմիմ» օդանավակայանում տեղակայված են ՌԴ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները: Չնայած դրան` Ռուսաստանը մտադիր է Սիրիայի Տարտուս քաղաքի նավահանգստում հիմնել նաև ռազմածովային բազա:

One response to “Եգիպտոսում Ռուսաստանի հետ զորավարժությանը մարտական մեքենաներ են դեսանտավորվել

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 23 – 29 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *