Հոկտեմբերի 15-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է ՀՀ զինված ուժերի զորացրում և զորակոչ կատարելու մասին հրամանագիրը, որն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից։
Հրամանագրում ասվում է.
1. 2014 թվականի դեկտեմբեր – 2015 թվականի փետրվար ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
2. 2014 թվականի դեկտեմբեր – 2015 թվականի փետրվար ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. հոկտեմբերի 12-18 | Ռազմ.info
Pingback: ՀՀ ՊՆ-ում քննարկվել են զինված ուժերի համալրման ու այլ հարցեր | Ռազմ.info