Ականի վրա արդբեջանցի է պայթել չեզոք գոտում

Հոկտեմբերի 16-ին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի չեզոք գոտում հակահետևակային ականի վրա պայթել է ՀՀ Տավուշի մարզին սահմանակից ադրբեջանական Ղազախի շրջանի Ջաֆարլի գյուղի բնակիչ, 37-ամյա Մամեդ Գարասագգալովը:

Ինչպես հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը, Գարագգալովը ձիով սնունդ է տարել կենդանիներին արածեցնող հորը, սակայն մառախուղի պատճառով մոլորվել է ու հայտնվելով չեզոք գոտում՝ պայթել հակահետևակային ականի վրա:

Զինվորականների ու գյուղացիների օգնությամբ նրան տեղափոխել են Ղազախի ախտորոշիչ կենտրոն, որտեղ անդամահատել են նրա ոտքը: Վիրավորի վիճակը ներկայում բավարար է գնահատվում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *