ԱՄՆ ռազմանավն այցելել է Թուրքիա՝ զորավարժություն անցկացնելու

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 21-ը Թուրքիայի՝ Մարմարա ծովի Աքսազ ռազմածովային բազա է այցելել ԱՄՆ-ի Donald Cook բալիստիկ հրթիռակիր նավը, որը Doğu Akdeniz-2015 («Արևելյան Միջերկրական ծով-2015») զորավարժությանը մասնակցելու համար հոկտեմբերի 30-ին  դուրս է եկել ռազմածովային բազայից։

ԱՄՆ-ի Donald Cook բալիստիկ հրթիռակիր նավը

ԱՄՆ-ի Donald Cook բալիստիկ հրթիռակիր նավը

Զորավարժությունից հետո այն վերադառնալու է Աքսազ։ Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Թանջու Բիլգիչը, ինչի մասին նոյեմբերի 5-ին հայտնել է թուրքական «Հաբերլեր» լրատվակայքը։

Doğu Akdeniz-2015 զորավարժությունը սկսվել է հոկտեմբերի 18-ին և շարունակվել մինչև նոյեմբերի 6-ը։ Զորավարժությունն անցկացվում է ՆԱՏՕ-ի Trident Juncture 2015 խոշորամասշտաբ զորավարժությունների շարքի շրջանակներում, որին մասնակցում է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր շուրջ 30 երկիր։

Թուրքիայի ԱԳՆ պաշտոնյան հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավերը մշտապես լինելու են Միջերկրականի արևելյան ափերին՝ Թուրքիայի անվտանգության պաշտպանության նպատակով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *