Հակառակորդի կրակոցներից 2 զինծառայող է զոհվել • Դժբախտ պատահարի հետևանքով ՊԲ զինծառայող է մահացել • ՊԲ անձնակազմը գիշերային վարժանքներով պատրաստվում է Ադրբեջանի ԶՈւ դիվերսիաներին • ՀՀ նախագահը Իտալիայի ՊՆ-ում քննարկել է երկկողմ ռազմական գործակցությունը • Կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների ԳՇ պետերի ռազմական կոմիտեի նիստը • Կստեղծվի ՀԱՊԿ երկրների ռազմարդյունաբերական կառույցները համակարգող խորհուրդ • Սեպտեմբերին Հայաստանը կմասնակցի ԱՊՀ Միացյալ ՀՕՊ համակարգի համատեղ զորավարժությանը • Շահագործման են հանձնվել ՀՀ ՊՆ զինվորական հոսպիտալի նոր մասնաշենքերը • 102-րդ ռազմաբազայի հրետանավորները պատրաստվում են «Հրետանային կրակի վարպետ» մրցույթին • Ռազմինֆո-ն զրուցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ աղջիկների հետ
• ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի գնդակից զոհվել է զինծառայող Հայկ Քեշիշօղլյանը։
• Ապրիլի 7-ին ՊԲ արևելյան ուղղության մարտական հենակետերից մեկում հակառակորդի կրակոցից զոհվել է ժամկետային զինծառայող Լևոն Միրզոյանը։ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
• Ապրիլի 10-ին ՊԲ արևելյան ուղղության զորամասերից մեկում դժբախտ պատահարի հետևանքով մահացել է զինծառայող Արթուր Անդրանիկի Առաքելյանը:
• Մարտի 31-ին Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի անձնակազմը դասակների կազմով անցկացրել է գիշերային վարժանքներ, որոնց նպատակն է եղել կատարելագործել անձնակազմի հմտությունները գիշերային հարձակողական մարտի պայմաններում: Վարժանքները կազմակերպվել են հաշվի առնելով ադրբեջանական կողմի հաճախակի դարձած գիշերային դիվերսիոն գործողությունները։
• Ապրիլի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Իտալիայում հանդիպել է երկրի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտիին: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների ռազմական ոլորտի երկկողմ համագործակցության հարցեր և տեսակապով զրուցել Լիբանանում իտալական զորախմբի կազմում ծառայող հայ խաղաղապահների հետ:
• Ապրիլի 9-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Տաջիկստանում մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների գլխավոր շտաբերի պետերի ռազմական կոմիտեի հերթական նիստին, որտեղ մասնավորապես քննարկվել է միասնական ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության համակարգերի ստեղծման հարցը։
• Նախատեսվում է ստեղծել ՀԱՊԿ երկրների ռազմարդյունաբերական ոլորտների համագործակցության խորհուրդ, որի առաջին նիստին նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ տարածքում սպառազինություններն ընդհանուր ստանդարտի բերելու հարցը:
• Սեպտեմբերին Ռուսաստանում և Ղազախստանում անցկացվելու է ԱՊՀ Միացյալ ՀՕՊ համակարգի «Մարտական համագործակցություն-2015» զորավարժությունն։ Զորավարժությանը մասնակցելու է նաև Հայաստանը։
• Ապրիլի 7-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում շահագործման են հանձնվել բժշկական երկու մասնաշենքերը, որտեղ կգործեն թռիչքային փորձաքննության, դիմածնոտային, ատամնաբուժական, ռազմադաշտային թերապիայի և մի շարք այլ բաժանմունքներ:
• Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի մոտ 50 հրետանավոր զինծառայողներ «Ալագյազ» զորավարժարանում մարզումներ են անում ՌԴ-ում անցկացվելիք «Հրետանային կրակի վարպետ» միջազգային մրցույթին մասնակցելու համար:
• Կանանց տոների առթիվ Ռազմինֆոն զրուցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ աղջիկներից Նաիրա Արշակյանի, Արմինե Գրիգորյանի և Սեդա Սադյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչպես են նրանք պատկերացնում իրենց զինվորական կյանքը։
Ռազմաշաբաթը նաև՝