Ապրիլի 9-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Տաջիկստանում մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների գլխավոր շտաբերի պետերի ռազմական կոմիտեի հերթական նիստին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Ռազմական կոմիտեի օրակարգի համաձայն` քննարկվել են ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության տարածաշրջանի ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, 2015թ. օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացման, ՀԱՊԿ-ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման, ինչպես նաև ՀԱՊԿ-ի անդամ պետությունների համար զինվորական կադրերի պատրաստման բազային ուսումնամեթոդական կազմակերպությունների աշխատանքների կատարելագործմանն ուղղված հարցեր։
Ավելացնենք, որ առաջիկայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների փոխվարչապետների մակարդակով նախատեսվում է նաև ստեղծել խորհուրդ, որը պատասխանատու կլինի կազմակերպության շրջանակներում երկրների ռազմարդյունաբերական ոլորտների համագործակցության համար: