Ապրիլի 7-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում շահագործման են հանձնվել բժշկական երկու մասնաշենքերը, որտեղ կգործեն թռիչքային փորձաքննության, դիմածնոտային, ատամնաբուժական, ռազմադաշտային թերապիայի և մի շարք այլ բաժանմունքներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
Հոսպիտալի բժշկական նոր մասնաշենքերի բացման արարողության ընթացքում բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ ՀՀ պաշտպանության նախարարը շրջել է ամբողջովին հիմնանորագված, նոր գույքով, տեխիկական միջոցներով և բժշկական սարքավորումներով հագեցած շինությունների տարածքում, ծանոթացել կատարված աշխատանքներին: Առաջիկա անելիքների կազմակերպման վերաբերյալ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոսպիտալի բուժանձնակազմին տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ:
Առողջության համաշխարահին օրվա, Մայրության ու գեղեկցության տոնի առթիվ, ինչպես նաև զինծառայողների բժշկական սպասարկման գործում ունեցած ավանդի համար նախարար Սեյրան Օհանյանը մի շարք կին բժիշկ զինծառայողների հանձնել է արժեքավոր նվերներ և պատվոգրեր: