ՀԱՊԿ անդամ երկրները շարունակում են միասնական ՀՕՊ համակարգի ստեղծման քննարկումները

Տաջիկստանում ապրիլի 8-9 անցկացվող ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական կոմիտեի նիստում կքննարկվեն միասնական ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության համակարգերի ստեղծման, ինչպես նաև կառույցի զինված ուժերի մարտավարական ու ռազմական պատրաստությանն ուղղված վարժանքների անցկացման հարցեր։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, հայտնում է Բելառուսի ՊՆ մամուլի ծառայությունը։

ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ուժերի Ս-125 զենիթահրթիռային համակարգը

ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ուժերի Ս-125 զենիթահրթիռային համակարգը

Նշվում է, որ այս հարցերից զատ՝ կառույցի անդամները քննարկելու են նաև  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերի կատարելագործմանը, ուսումնամեթոդական բազային կառույցների գործունեությանը վերաբերող հարցեր։

Քննարկման ժամանակ որոշվելու է նաև, թե  ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական կառույցների համագործակցությանն ուղղված՝ մինչև 2020թ. միջոցառումների պլանում հնարավոր ինչ փոփոխություններ են արվելու։

Տեղեկացնենք, որ դեռևս 2012 թվականի դեկտեմբերի 3-ին ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ,  գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ զորքերի հիման վրա նախատեսվում է ձևավորել հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միասնական համակարգ։

Նշենք, որ ՀԱՊԿ ռազմական կոմիտեն գործում է կառույցի անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդին կից։ Կոմիտեին կազմում են անդամ երկրների ԶՈւ գլխավոր շտաբի պետերն ու ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը։

One response to “ՀԱՊԿ անդամ երկրները շարունակում են միասնական ՀՕՊ համակարգի ստեղծման քննարկումները

  1. Pingback: Կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների ԳՇ պետերի ռազմական կոմիտեի նիստը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *