[Լրացված] Դժբախտ պատահարի հետևանքով ՊԲ զինծառայող է մահացել

Զինծառայող Արթուր Անդրանիկի Առաքելյանը (ծնված 1996 թ.) մահացել է Պաշտպանության բանակի արևելյան զորամասերից մեկում, դժբախտ պատահարի հետևանքով, հայտնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը: Ըստ հաղորդագրության՝ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

[Լրացում]

ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է, որ զինծառայողը վնասվածք էր ստացել ապրիլի 5-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, երբ ֆուտբոլ խաղալու ժամանակ ձեռքերով կախվել էր դարպասաձողից, վայր ընկնել և գլխին ստացել պոկված դարպասաձողի հարվածը: Դեպքից հետո զինծառայողին տեղափոխել են հիվնադանոց, որտեղ էլ ապրիլի 10-ին մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախապատրաստվում են նյութեր։

2 responses to “[Լրացված] Դժբախտ պատահարի հետևանքով ՊԲ զինծառայող է մահացել

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 5-11 ապրիլի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Հայկական զինուժի կորուստները 2015-ի ապրիլին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *