Ադրբեջանական աղբյուրները հայտնում են ԶՈւ զինծառայողի ինքնասպանության մասին

Ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրներից Ռազմինֆոյին հայտնի է դարձել Բաքվի մերձակայքում տեղակայված զորամասերից մեկում գրանցված ինքնասպանության մասին։ Աղբյուրն ապրիլի 9-ին հայտնում է, որ իրեն ամրակցված զենքով ինքնասպան է եղել զինծառայող Աբբասով Ռզա Հուսեյնաղա օղլուն։ Այլ մանրամասներ դեպքի վերաբերյալ դեռևս հայտնի չեն։

Նշենք, որ 2015-ի ապրիլ ամսին սա Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում տեղ գտած ու հայնտի դարձած մահվան ելքով 4-րդ միջադեպն է։ Ավելի վաղ հայտնի էր դարձել Նախիջևանի առանձին համազորային բանակի 2 զինծառայողի մահվան և ազգային անվտանգության նախարարության փոխգնդապետի ինքնասպանության մասին։

One response to “Ադրբեջանական աղբյուրները հայտնում են ԶՈւ զինծառայողի ինքնասպանության մասին

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 5-11 ապրիլի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *