Իրանի արտգործնախարարը Պակիստանում քննակել է Եմենի խնդիրը և տարածաշրջանային այլ հարցեր

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ապրիլի 8-ին Պակիստանում հանդիպել է երկրի վարչապետ Նավազ Շարիֆին, քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և Եմենի քաղաքացիական պատերազմի հարցերը:Այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը:

Իրանի արտգործնախարար Մոհամադ  Ջավադ Զարիֆը և Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը և Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը

Այցի ընթացքում Իրանի արտգործնախարար Զարիֆը հանդիպել է նաև Պակիստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ռահիիլ Շարիֆին:

Հանդիպումների ժամանակ քննակրկվել են նաև հակաահաբեկչական պայքարի, Պակիստան-Իրան երկկողմ ռազմատնտեսական հարաբերությունների ու դրանց զարգացման հեռանկաներների, ինչպես նաև պետական սահմանների պաշտպանության ու անվտանգության ապահովման հարցերը:

Հատկանշական է, որ Իրան-Պակիստան սահմանի հարավային մասում խնդիր էր առաջացել նաև օրերս, երբ ահաբեկիչները Պակիստանի՝ Իրանին սահմանամերձ Սիստան-Բալուչեստան նահանգից ներթափանցել էին Իրանի հարավային Նեգուր քաղաք ու սպանել իրանցի 8 սահամանապահի: Ահաբեկիչներից 3-ը սպանվել էին, մյուսներին հաջողվել էր հետ փախչել Պակիստան: Դրանից հետո Իրանը Պակիստանի իշխանություններից  պահանջել էր ձերբակալել և հանձնել սահմանը հատած ահաբեկիչներին: Այս մասին հաղորդել էր իրանական Press TV հեռուստաընկերության կայքը:

Հանդիպումների ժամանակ Իրանի ԱԳ նախարար Զարիֆը կոչ է արել չխառնվել Եմենի ներպետական հարցերին և նշել, որ առկա խնդիրը պետք է քաղաքական լուծում ստանա, ու այդ հարցում նախաձեռնողը պետք է լինի Եմենը, մյուս բոլոր պետությունները կարող են միայն աջակցել՝ որպես տարածաշրջանային պետություններ:

Նշենք, որ Եմենի հարցում Իրանը և Պակիստանն ունեն տրամագծորեն հակառակ մոտեցումներ: Իրանին մեղադրում են Եմենի ապստամբ հութի ցեղին (շիադավան) աջակցելու ու նույնիսկ ֆինանսավորելու համար, իսկ Պակիսատանը մտադրություն է հայտնել միանալու մարտի 26-ից Եմենում սկսված հակահութիական արաբական կոալիցիայի ավիահարվածներին:

Այցի շրջանակներում հանդիպումներ են նախատեսվում նաև Պակիստանի խորհրդարանի խոսնակ Սարդար Աեազ Սադիքի և այլ պաշտոնյաների հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *