«Դելտա» ռազմական գիտահետազոտական կենտրոնը դարձյալ ՊՆ ենթակայության տակ է անցել • Վրաստանն իսրայելական Elbit Systems ընկերության հետ ավիացիոն գործարան է կառուցելու • Պանկիսի կիրճում ահազանգում են. ԻՊ-ի համար հավաքագրում են տեղի երիտասարդներին:
• Ապրիլի 8-ին՝ Վրաստանի կառավարության նիստի ժամանակ, որոշվել է պետական ռազմական գիտահետազոտական «Դելտա» կենտրոնը դարձյալ հանձնել ՊՆ ենթակայության տակ։ Այս մասին երկրի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստում հայտնել է պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն:
• Մարտի 31-ին Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը, «Գործընկերային հիմնադրամը» և իսրայելական Elbit Cyclone (Elbit Systems-ի դուստր ձեռնարկությունը) ընկերությունը համաձայնագիր են ստորագրել, որով առաջիկա երեք ամսում Վրաստանում սկսելու են համատեղ ավիացիոն գործարանի կառուցում։ Հայտնի է, որ այդ ծրագիրն արժե 85 մլն ամերիկյան դոլար է, նախատեսվում է գործարանը կառուցել Թբիլիսիի օդանավակայանի մերձակայքում։
• Վրաստանի հյուսիսարևելյան հատվածում գտնվող Պանկիսի կիրճի ավագների խորհուրդը ապրիլի 6-ին դիմել է Վրաստանի իշխանություններին՝ կանխելու համար կիրճի երիտասարդներին՝ Սիրիա տանելու նպատակով հավաքագրումները։ Ավագների խորհուրդը հավաք է արել, երբ պարզվել է, որ կիրճից երկու երիտասարդ՝ 16-ամյա Մուսլիմ Կուշտանաշվիլին և 18-ամյա Ռամզան Բաղակաշվիլին, անհետացել են։
Ռազմաշաբաթը նաև՝