Ապրիլի 8-ից 10-ը հրամանատարաշտաբային զորավարժություն է անցկացվել Հայաստանի զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի ենթակա ստորաբաժանումներում։
Հանրապետության հյուսիսարևելյան սահմանի անվտանգության համար պատասխանատու զորամասերից մեկի անձնակազմը պլանային եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում գործել է մարտական գործողություններին առավել մոտեցված պայմաններում, իսկ վարժանքների թեման, մարտավարական խնդիրները եղել են հարձակողական։
Զորավարժության ընթացքում զորամասի ստորաբաժանումները հակառակորդի պաշտպանական շրջան ներխուժման, նրա շարակազմերի ոչնչացման, նոր բնագծերում բարենպաստ դիրքեր գրավելու առաջադրանքներ են կատարել: Վարժանքների ընթացքում կարևոր դեր են կատարել զորամասի ծանր զրահատեխնիկայի ստորաբաժանումները։
Հրամանատարաշտաբայինն զորավարժության նպատակն է եղել հակառակորդի հետ անմիջական շփման գծում շարունակ փոփոխվող իրավիճակում նոր խնդիրներին համարժեք պատասխանելու կարողությունների մարզումը։ Զորավարժություններում ներգրավված հրամկազմի համար հատկապես կարևոր է եղել տարբեր ստորաբաժանումների միջև հուսալի փոխգործակցության ապահովումը։ Այս մասին հայտնի է դարձել ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի «Զինուժ» հեռուստածրագրի հաղորդումներից մեկից։
Pingback: Armday – Տավուշի զորամասերից մեկի զորավարժությանը ներգրավվել է ծանր զրահատեխնիկա
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 12-18 ապրիլի, 2015 | Ռազմ.info