102-րդ ռազմաբազայի հրետանավորները պատրաստվում են «Հրետանային կրակի վարպետ» մրցույթին

Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի մոտ 50 հրետանավոր զինծառայողներ «Ալագյազ» զորավարժարանում մարզումներ են անում ՌԴ-ում անցկացվելիք «Հրետանային կրակի վարպետ» միջազգային մրցույթին մասնակցելու համար: Այս մասին հայտնում է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

ՀՀ-ում տեղակայված՝ Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մեջ մտնող 102-րդ ռազմաբազայի զինծառայողներ

ՀՀ-ում տեղակայված՝ Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մեջ մտնող 102-րդ ռազմաբազայի զինծառայողներ

Հրետանավորներն իրականացվում են հրետանային հաշվարկների (անձնակազմի) ներդաշնակում (գործողությունների համատեղման վարժեցում), ձեռքի հակատանկային նռնականետերի և 120 միլիմետրանոց 2Ս12 «Սանի» ականանետերի կիրառման ու «Ուրալ-4320» բեռնատար մեքենաներ վարելու հմտությունների կատարելագործում:

Վարժանքների ընթացքում նախատեսվում է սովորել երթևեկել դժվարանցանելի վայրերով, արագորեն բացազատել 120 միլիմետրանոց «Սանի» ականանետները, կրակել 1500 մետր հեռավորության վրա գտնվող թիրախներին, ինչպես նաև ՌՊԳ-7 ականանետով խոցել խրամատում թաքնված տանկը:

Մարզումներին մասնակցող հաշվարկներից լավագույնները մասնակցելու են «Հրետանային կրակի վարպետ» մրցույթին, որն անցկացվելու է Ռուսաստանում՝ «Միջազգային բանակային խաղեր-2015» մրցաշարի կազմում:

Հիշեցնենք, որ դեռևս փետրվարի կեսերին ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը հայտնել էր, որ Ռուսաստանի ցամաքային ուժերը նախատեսում են կազմակերպել «Հրետանային կրակի վարպետ» մրցույթը, որին մասնակցելու են նաև օտարերկրյա պատվիրակություններ:

Ավելացնենք, որ Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մեջ մտնող 102-րդ ռազմաբազան Գյումրիում տեղակայվել է 1995 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական համաձայնագրով: Բազան հագեցած է Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով,  զենիթահրթիռային «Բուկ», «Ստրելա-10» և Ս-300Վ համակարգերով ու համալիրներով, «Կոնկուրս» հակատանկային համալիրով, «Գռադ» համազարկային կրակի ռեակտիվ կայաններով, 2Ս1 «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցով, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներով և Տ-72Բ տանկերով:

One response to “102-րդ ռազմաբազայի հրետանավորները պատրաստվում են «Հրետանային կրակի վարպետ» մրցույթին

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 5-11 ապրիլի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *