ՌԴ ՌԾՈւ կասպյան նավատորմիղի դեսանտային կատերները զորավարժություններ են իրականացրել

ՌԴ Կասպյան նավատորմիղը դեսանտային գործողությունների իրականացման հմտությունները կատարելագործելու մարզումներ է իրականացրել, որոնց ընթացքում պայմանական թշնամու զենքի սպառնալիքի տակ փորձարկվել են տարբեր հնարքներ: Այս մասին հաղորդում է ՌԴ ԶՈւ հարավային օկրուգի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ զորավարժությանը մասնակցած ռուսաստանյան «Սերնա» տիպի 4 արագընթաց դեսանտային կատերներն ու «Ատաման Պլատով» միջին դեսանտային կատերն արդեն վերադարձել են Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի նավահանգիստ:

ՌԴ Կասպյան նավատորմիղի դեսանտայինները զորավարժության ժամանակ

ՌԴ Կասպյան նավատորմիղի դեսանտայինները զորավարժության ժամանակ

Զորավարժության ընթացքում արտաքին պայմանները հնարավորինս նմանեցված են եղել մարտական իրադրության, իսկ դեսանտային նավերը փորձել են մոտենալ ափերին առավելագույն արագությամբ (60 կմ/ժ): Մարզումներն անցկացվել են առանց լրացուցիչ անձնակազմի ու ռազմածովային ուժերի հետևակայինների մարտական տեխնիկայի ներգրավման:

Հիշեցնենք, որ օրերս զորավարժություն են իրականացրել նաև ՌԴ ռազմածովային ուժերի կասպյան նավատորմիղի հետևակայինները, որի ժամանակ «վնասազերծել են ահաբեկիչներին»:

Հավելենք, որ վերջին շրջանում Կասպից ծովի մոտակայքում, մասնավորապես՝  Դաղստանում, ավելացել են ահաբեկչական գործողությունների դեպքերը: Ռազմ.ինֆո-ն կազմել է 2015 թվականի սկզբից մինչև օրս Դաղստանում իրականացված ահաբեկչությունների և հակաահաբեկչական գործողությունների ժամանակագրությունը:

One response to “ՌԴ ՌԾՈւ կասպյան նավատորմիղի դեսանտային կատերները զորավարժություններ են իրականացրել

  1. Pingback: Կասպից ծովում շարունակվում են ՌԴ ՌԾՈւ զորավարժությունները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *